«Սա ֆաշիզմ է, 37 թիվն է» ասելով՝ մի քիչ աղքատացնում ենք ՀՀ-ում այսօր կատարվողը․ Տիգրան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադառնալով Դատախազության կողմից Ժուռնալիստների միության գույքը հօգուտ պետության բռնագանձելու հայցով Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում ներկայացնելու փաստին՝ նշել է, որ ծանոթ չէ գործի մանրամասներին։ Սակայն, նա ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ նշելով, որ ստեղծագործական միավորումները, այդ թվում՝ Ժուռնալիստների միությունը, չպետք է քաղաքական կողմնորոշում ունենան։

«Քաղաքական հայացքներ տարածող լրագրողների, ժուռնալիստների միություն չպետք է լինի։ Չի կարող Ժուռնալիստների միության նախագահը, օրինակ, և՛ լինի այդ կառույցի ղեկավար, որը պետք է միավորի, կոմունիկատոր լինի, և՛ ունենա հստակ քաղաքական կողմնորոշում ու շատ կոշտ», – ասել է Հակոբյանը՝ ակնարկելով, որ կառույցի ղեկավարի քաղաքական դիրքավորումը կարող է խնդրահարույց լինել։

Խոսելով «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային մուլտիպլեքսից և, հետևաբար, պետական ֆինանսավորումից զրկելու որոշման մասին՝ ՀՌՀ նախագահը պարզաբանել է, որ հեռուստաալիքը չի փակվում, այլ զրկվում է եթերային հեռարձակման իրավունքից։ Նրա խոսքով, «Շողակաթի» 20-ամյա գործունեությունը հանրային մուլտիպլեքսում հիմնված է եղել ոչ թե օրենքի, այլ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների միջև «բանավոր պայմանավորվածությունների» վրա։

«Դա օրենսդրական ակտերով՝ պայմանագրերով, համաձայնագրերով ամրագրված չէր», – նշել է նա։ Հակոբյանը պարզաբանել է, որ օրենսդրական փոփոխություններով հանրային մուլտիպլեքսում նախատեսված երեք մասնավոր սլոթներից մեկը, որը նախատեսված էր մշակութային-կրթական բովանդակության համար, վերացվել է։ Նա հավելել է, որ սա քաղաքական որոշում չէր՝ ուղղված Մայր Աթոռին պատժելուն, այլ օրենսդրական կարգավորում է, որը վերացնում է հին, ոչ իրավական պայմանավորվածությունները։

Ի պատասխան մտահոգության, թե նորաստեղծ «Հանրօգուտ մեդիա միջավայր» հիմնադրամի միջոցով իշխանությունը փորձելու է վերահսկել հեռուստաընկերություններին, Տիգրան Հակոբյանը վստահեցրել է, որ նման վտանգ չկա։ Նրա խոսքով, հիմնադրամից ֆինանսավորում ստանալու են հանրային մուլտիպլեքսում գործող բոլոր լիցենզավորված հեռարձակողները՝ որակյալ բովանդակություն (մասնավորապես՝ մանկական և մշակութային) ստեղծելու համար։

«Այդ գումարներն այնքան մեծ չեն, որ կախվածություն ստեղծեն», – պնդել է նա՝ հավելելով, որ ֆինանսավորման մոտ 80%-ն ուղղվելու է ոչ թե քաղաքական, այլ հենց մանկական և մշակութային հաղորդումների արտադրությանը։ Նա որպես օրինակ բերել է որակյալ արտասահմանյան մանկական մուլտֆիլմերի թարգմանության և կրկնօրինակման թանկ գործընթացը, որի համար հեռուստաընկերությունները կարող են աջակցություն ստանալ։

Անդրադառնալով Հայաստանի հանրային մուլտիպլեքսում ռուսական և այլ օտարերկրյա ալիքների հեռարձակումը դադարեցնելու պահանջներին՝ Հակոբյանը խոստովանել է, որ սա տեղեկատվական անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է։ Նա նշել է, որ այս հարցի շուրջ միասնական կարծիք չկա, և այն դեռ քննարկման փուլում է։

«Կա կարծիք, որ քանի որ մեր ժողովուրդը իմաստուն է, ապա օտար հեռարձակողների պրոպագանդան, որը շատ ժամանակ կոպիտ է և վիրավորական, հակառակ էֆեկտ է տալիս», – ներկայացրել է նա տեսակետներից մեկը, սակայն միաժամանակ ընդգծել, որ կոգնիտիվ բովանդակության տարածումը խնդիրներ է ստեղծում։ Հակոբյանի խոսքով, այս խնդիրը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները։ Նա նաև մտահոգություն է հայտնել համացանցային տիրույթի չկարգավորված լինելու կապակցությամբ՝ նշելով, որ այսօր իրենց կառույցը որևէ լծակ չունի առցանց տիրույթում հնչող «կեղտոտ բառապաշարի» և ատելության խոսքի դեմ պայքարելու համար։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան