Պապոյանը Հնդկաստանի առևտրի նախարարի հետ քննարկել է տնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրի առավելությունները՝ ընդգծելով թանկարժեք քարերի, ոսկերչության, դեղագործության, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը քննարկել են նաև ուղիղ ավիաչվերթների մեկնարկի և եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնությունը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարումը տարածաշրջանային կապուղիների ձևավորման մեջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպմանը ներկա է եղել նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները։ Երկկողմ համագործակցության ուղղությունների թվում հատկապես կարևորվել է թանկարժեք քարերի և ոսկերչության ոլորտը։ Այս համատեքստում Գևորգ Պապոյանն իր գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում ստեղծված կայուն բիզնես միջավայրը, հարկային արտոնությունները, մրցունակ առևտրային պայմաններն ու մաքսատուրքային առավելությունները, որոնք դարձնում են Հայաստանը գրավիչ թանկարժեք զարդերի արտադրության և արտահանման համար:

Քննարկումներ են ծավալվել նաև դեղագործության, վերականգնվող էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ քննարկվել է ուղիղ չվերթների կազմակերպման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանն առաջարկել է ստեղծել Հայաստանի, Հնդկաստանի և GJEPC-ի` Հնդկաստանի թանկարժեք քարերի և ոսկերչական արտադրանքի արտահանման խթանման խորհրդի համատեղ աշխատանքային խումբ՝ համագործակցության առկա հնարավորությունները գործնական հիմքի վրա դնելու նպատակով։

Նախարարը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն կարող է դառնալ Հնդկաստան-Ռուսաստան–Եվրոպա նոր կապուղի»,- ասված է հաղորդագրությունում։