Բաքուն հայտարարում է, թե որոշ շրջանակներ խոչընդոտում են «Զանգեզուրի միջանցքին»

Լուրեր

31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
Բոլորը

Հայաթափված Ստեփանակերտում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների հատուկ ծառայությունների մարմինների խորհրդաժողովի 27-րդ լիագումար նիստը՝ «Հատուկ ծառայությունների մարմինների դերը միջազգային տրանսպորտային երթուղիների անվտանգության ապահովման գործում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) պետ Ալի Նագիևը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Օրհխան Սուլթանովը, Թուրքիայի հետախուզական գործակալության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի համապատասխան ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև Հունգարիայի ներկայացուցիչը՝ որպես պատվավոր հյուր։

Ալի Նագիևը մանրամասն խոսել է միջազգային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների անվտանգ գործունեության ապահովման, դրանք միջազգային ահաբեկչությունից, միջազգային կազմակերպված հանցագործությունից, մաքսանենգությունից և այլ բացասական երևույթներից պաշտպանելու գործում հետախուզական ծառայությունների դերի մասին:

Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, թե որոշակի ապակառուցողական շրջանակներ ամեն ինչ անում են՝ խոչընդոտելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» իրականացմանը, որը Հեռավոր Արևելքից մինչև Եվրոպա ձգվող Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ է, և այդ գործոնն այս ուղղությամբ հուսալի անվտանգության ապահովումը դարձնում է առաջնահերթություն:

Հիշեցնենք, որ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Իլհամ Ալիևը նույնպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի