Ձախողելու ենք Կիրիենկոյի հորինած «Կոնսեսուս -1»-ը, որը կրկնեց Ռոբերտ Քոչարյանը․ ուզում են իշխանության գալ․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.12.2025 | 23:29
Թուրքիայում լրագրողին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության հետ կապված հոդվածով
04.12.2025 | 23:18
Հնդկաստանը 2 միլիարդ դոլարով վարձակալության կվերցնի ռուսական միջուկային սուզանավը. Bloomberg
04.12.2025 | 23:10
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ստեփանակերտի հայ բնակիչ Կարեն Ավանեսյանի գործով դատական նիստը 
04.12.2025 | 23:04
Միրզոյանը և Դոութին քննարկել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր
04.12.2025 | 22:59
Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel
04.12.2025 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
04.12.2025 | 22:35
The New York Times-ը դատի կտա Պենտագոնին՝ լրատվամիջոցների նկատմամբ սահմանափակումների համար
04.12.2025 | 22:24
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին
04.12.2025 | 22:12
Միրզոյանը Հադադի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները
04.12.2025 | 22:07
«88» սուպերմարկետների ցանցը չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. ընկերությունը՝ Աննա Հակոբյանի շուրջ աղմուկի մասին
04.12.2025 | 22:00
UFC-ն շարունակում է «պատժել» Արման Ծառուկյանին․ Հակոբ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.12.2025 | 21:51
Ռուսաստանում արգելափակվել է FaceTime-ը
04.12.2025 | 21:40
Բացարձակ մերժելի ու դատապարտելի է․ Լևոն Բարսեղյանը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին
04.12.2025 | 21:33
Բաքուն ակնկալում է Երևանից քաղաքական պատասխանատվություն խաղաղության օրակարգի իրականացման գործում. Բայրամովը խոսել է TRIPP-ից 
04.12.2025 | 21:22
Երաշտի ֆոնին` Իրանը ցանկանում է ջուր գնել հարևան երկրներից
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե ինչու ինքը չի մեղադրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին 44-օրյա պատերազմը սադրելու մեջ՝ ի տարբերություն նախկին իշխանությունների, Արամ Սարգսյանը նշեց, որ նման մեղադրանք անգամ Իլհամ Ալիևը չի հնչեցնում։ «Ալիևը պնդում է, որ ինքը մշտապես տեսել է, որ խնդիրը Մինսկի խմբում չի լուծվելու և կարող է լուծվել ուժային տարբերակով», – ընդգծեց նա։

Սարգսյանի կարծիքով, պատերազմի իրական մեկնարկը տրվել է այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի «տղա՞ եք, պահե՛ք» արտահայտությունը Ադրբեջանի մոտ ստեղծեց համոզմունք, որ Հայաստանը Ղարաբաղը պահելու հնարավորություն չունի։

Սարգսյանը, սակայն, չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, որն իր իսկ գնահատմամբ եղել է ռիսկային և ոչ հեռատես։ «Ես այն ժամանակ էլ հայտարարություն արեցի, որ նման հայտարարությունները շատ ռիսկային են, որովհետև դա նշանակում է՝ այլևս բանակցելու բան չկա, ուրեմն պետք է պատրաստ լինել նշաձողը պահելուն», – ասաց նա՝ հավելելով, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ ժամանակ չքննադատեցին Փաշինյանին, քանի որ իրենք էլ էին ցանկանում, որ նման հայտարարություն հնչի։

Եթե հնարավորություն լիներ մասնակցելու Հայաստանի ղեկավարների բանավեճին, Արամ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կհարցներ, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի անվտանգությունն ու տնտեսության զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու և Միութենական պետության կազմում տեսնելու պարագայում։ «Ի՞նչ է առաջարկում այդ Ռուսաստանը Հայաստանին, և այդ Ռուսաստանի առաջարկածով Հայաստանն ինչպե՞ս պիտի պաշտպանի իր անվտանգությունը, ինչպե՞ս պիտի իր տնտեսությունը հզորացնի», – նշեց նա։
Ի պատասխան դիտարկման, որ Քոչարյանի տրամաբանությամբ, միգուցե, կարող է ստացվել, որ Ռուսաստանի հետ դաշինքը կարող է օգնել վերադարձնել Արցախը, Սարգսյանը հակադարձեց՝ բերելով բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է Ռուսաստանը լքել իր դաշնակիցներին։ Նա հիշեցրեց, որ Սիրիայում, չնայած ռուսական ներկայությանը, Թուրքիան վերցրեց այն, ինչ ցանկանում էր, և որ նույն Լեռնային Ղարաբաղի ռուսամետ ղեկավարներին (Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Ռուբեն Վարդանյան) Ռուսաստանը չպաշտպանեց։ «Ռուսաստանն այսօր այնքան թույլ է, որ անգամ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով ռուսական ուղեծրի մասին, առաջինը Չինաստանն է ասում, հետո նոր՝ Ռուսաստան», – պնդեց Սարգսյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ապագան ոչ թե ռուսական ուղեծրում է, այլ տեխնոլոգիական թռիչքային զարգացման մեջ՝ հիմնվելով ԱՄՆ-ի հետ օգոստոսի 8-ին կնքված երկկողմ համաձայնագրի վրա, որը ներառում է կիսահաղորդիչների, էներգետիկայի և ճանապարհների ոլորտները։ «Այսօրվա աշխարհը կիսահաղորդիչների վրա է։ Աշխարհում հինգ երկիր կա, որ կիսահաղորդիչ է արտադրում՝ Թայվան, Կորեա, Ճապոնիա, Նիդերլանդներ, ԱՄՆ։ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանում այդ ոլորտը զարգացնել», – նշեց նա՝ սա համարելով երկիրը հզորացնելու և տարածաշրջանում սուբյեկտ դառնալու իրական հնարավորություն։

Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ քաշվող «Գյումրիի սցենարի» կամ «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևի հնարավորությանը, որը ենթադրում է բոլոր ընդդիմադիր ուժերի միավորում գործող իշխանության դեմ` Արամ Սարգսյանը սա համարեց վտանգավոր և փակուղային ճանապարհ։ Նրա խոսքով, իրենց կուսակցությունը չի կարող միավորվել այն ուժերի հետ, որոնց տեսլականը Հայաստանը տանելն է դեպի ռուսական ուղեծիր։

«Եթե 2026 թվականի ընտրություններում Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը փոխվեց, մոռացեք օգոստոսի 8-ի համաձայնագիրը, երկկողմ համաձայնագիրը՝ կիսահաղորդիչներով, էներգետիկայով և նոր ատոմակայանով։ Դուք գնում եք 15 տարի հետ», – զգուշացրեց նա։
Սարգսյանի կարծիքով, Հայաստանում քաղաքական դաշտը բաժանված է երեք հիմնական թևի՝ իշխանություն, որն ուզում է պահել իր իշխանությունը, «կոշտ» ընդդիմություն, որը ցանկանում է «գնդակահարել ու թաղել» գործողներին, և կառուցողական ընդդիմություն, որը փորձում է այլընտրանքային ճանապարհ առաջարկել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան