Առանց «Կողմ» և «Դեմ» կոճակների․ փոփոխություն՝ արդարադատության նախարարության «e-draft.am» կայքում

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ «e-draft.am» կայքից հանվել են նախագծերի քվեարկության համար նախատեսված «Կողմ» և «Դեմ» կոճակները։ Նախկինում քաղաքացիները կարող էին քվեարկել և այդ կերպ արտահայտել իրենց վերաբերմունքը հրապարակված նախագծերի վերաբերյալ։

Factor.am-ը փորձեց պարզել, թե ինչու են կոճակները հեռացվել կայքից։ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանի խոսքով՝ այդ կոճակները ազդեցություն չէին ունենում արդյունքների վրա։

«Ինչպես «դեմ», այնպես էլ «կողմ» քվեարկելու տարբերակները զուտ մեխանիկական գործիքներ էին և հաճախ չէին արտացոլում նախագծի դրական կամ բացասական ազդեցությունը։ Օրինակ՝ միմյանց խնդրանքով էին քվեարկում «դեմ»»,- ասաց Մարիամ Մելքումյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են նախագծերիի վերաբերյալ կարծիքներ թողնել կայքում առկա առաջարկի դաշտում։

«Որպես հանրային քննարկման պատշաճ որակի ապահովման մեխանիզմ՝ կայքում ունենք առաջարկ ներկայացնելու մի շարք հնարավորություններ՝ կայքի միջոցով, նախագծի հեղինակի էլ. հասցեին, պետական մարմնի պաշտոնական էլ. հասցեին։

Որպես կարևոր գործիք՝ առկա է բոլոր առաջարկներին պարտադիր պատասխանելու պահանջ»,- նշեց Մելքումյանը։

Նախարարի մամուլի քարտուղարը հավելեց, որ եթե առաջարկին չեն պատասխանում 10 օրվա ընթացքում, համակարգը ծանուցում է ուղարկում, որպեսզի առաջարկները հրապարակվեն և  հիմնավորվեն քաղաքացիների համար։

 

Արփի Հակոբյան