«Գործը միտումնավոր ձգձգում են»․ վարչապետի շարասյան վթարի գործով կողմերը 3 ամիս է՝ դատավճիռը չեն ստանում, որ բողոքարկեն

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

Համացանցում երեկվանից գրառումներ են տարածվում, որտեղ հասարակական-քաղաքական գործիչներ և այլ օգտատերեր մտահոգություններ են հայտնում, որ 2022 թվականին ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան պատճառով վթարի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով միակ մեղադրյալ Արամ Նավասարդյանը կարող է այդպես էլ չազատազրկվել։

Դեռևս օգոստոսի 18-ին՝ 3 տարի ձգձգվող դատաքննությունից հետո, ի վերջո գործով դատավճիռ հրապարակվեց․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանը Նավասարդյանին դատապարտեց 1.6 տարի ազատազրկման՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար, ինչպես նաև լրացուցիչ պատիժ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ կրկին 1.6 տարի ժամկետով։ Սակայն, նախքան դատական վճռի ուժի մեջ մտնելը, Նավասարդյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը, թողեց անփոփոխ։

Դատավարական կողմերը, սակայն, դատական ակտի հրապարակումից գրեթե 3 ամիս անց դատավճիռը չեն ստացել, որ կարողանան բողոք ներկայացնել։
Factor TV-ի հետ զրույցում Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը նշում է՝ բողոքարկելու են․

«Սպասում ենք, որ ստանանք դատավճռի ամբողջական տարբերակը, որ կարողանանք մենք էլ բողոքարկել, քանի որ պաշտպանական կողմը ևս Վերաքննիչ դատարան է դիմելու։ Մենք մշտապես բարձրաձայնել ենք, որ գործը միտումնավոր ձգձգում են․ այս պահին վաղեմության ժամկետը լրանալուն ունենք մեկուկես տարի, ինչն էլ, հնարավոր է չբավականացնի, եթե դատարանի որոշմամբ գործի քննությունը վերսկսվի»,- նշեց Ասլանյանը։

Նշենք, որ Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել նախորդ Քրեական օրենսգրքով, որը միջին ծանրության հանցանքի համար վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար 5 տարի ժամկետ է սահմանում։

Սոնա Մնացականյանի գործով վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին։

Ռոզա Վարդանյան