Ռուսական առաջին մարդանման ռոբոտը շնորհանդեսի ժամանակ բեմ է բարձրացել և ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մոսկվայում ներկայացվել է Ռուսաստանի առաջին մարդանման ռոբոտը՝ արհեստական ​​բանականությամբ, գրում է Meduza-ն։

«Այդոլ» անունով ռոբոտն ընկել է շնորհանդեսի ժամանակ։ Դեպքի տեսանյութի համաձայն՝ ռոբոտը դանդաղ քայլերով բեմ է դուրս եկել երկու մարդու ուղեկցությամբ՝ «Ռոքի» ֆիլմի «Gonna Fly Now» երգի մեղեդու ներքո։ Այն փորձել է ձեռքով անել, բայց շրջվել է և ընկել։ Շնորհանդեսն անմիջապես ընդհատվել է,  ռոբոտը՝ դուրս բերվել սրահից։

Ըստ լրագրող Դմիտրի Ֆիլոնովի՝ Ազգային տեխնոլոգիական կոալիցիայի առաջնորդ Ալեքսեյ Յուժակովն ավելի վաղ  զգուշացրել էր, որ մշակողները բավարար ներդրումներ չեն կատարել ռոբոտի քայլելու ունակության գործում։

«Այդոլ» ընկերության հիմնադիր Վլադիմիր Վիտուխինը նշել է, որ խնդիրը ծագել է ստերեո տեսախցիկների պատճառով. դրանք զգայուն են լույսի նկատմամբ, իսկ դահլիճում մութ է եղել։ Երկրորդ անգամ բեմ դուրս գալու ժամանակ ռոբոտը կարողացել է որոշակի օգնության շնորհիվ ոտքի վրա մնալ։ Վիտուխինը նշել է, որ ռոբոտի մոտ ամեն ինչ լավ կլինի։

«Սա հենց այն տեսակի իրական ժամանակում ուսուցումն է, որտեղ հաջողված սխալը վերածվում է գիտելիքի, իսկ անհաջող սխալը՝ փորձի։ Հուսով եմ, որ այս սխալը կվերածվի փորձի»,- ասել է ընկերության ղեկավարը։

Մշակողները բացատրել են, որ ռոբոտը «կարողանում է կատարել մարդկային երեք հիմնական գործառույթ՝ քայլել, առարկաների հետ աշխատել և մարդկանց հետ շփվել»։ Բոլոր համակարգերը գործում են անցանց ռեժիմով՝ մինչև վեց ժամ տևողությամբ ինքնավար աշխատանքով։ Մշակողների կողմից օգտագործվող ճշգրիտ արհեստական ​​բանականության համակարգը չի նշվել։ Ըստ նրա՝ դեմքի կենսուրախ և հուզական արտահայտությունները «ռոբոտի  հիմնական տարբերակիչներն են այլ գլոբալ լուծումներից»։ Ռոբոտի «դեմքը» կարող է արտահայտել առնվազն 12 հիմնական էմոցիա, ինչպես նաև «հարյուրավոր» միկրոարտահայտություններ։

Մշակողները կարծում են, որ նման ռոբոտը կարող է աշխատել գործարանում, լոգիստիկայում և սպասարկման գոտիներում՝ բանկում, օդանավակայանում կամ ցանկացած հասարակական վայրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի