Դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները չեն վերականգնվի․ ԲԴԽ-ն հրապարակեց որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
11.09.2026 | 17:31
«Թերեզա» գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել է
11.09.2026 | 17:30
«Ո՞վ է նստելու ձվերի վրա»․ կոկորդիլոսաբուծարանի ու «Սկայ Գյումրիի» չստացված պատմությունը
11.09.2026 | 17:21
Մինչև փոփոխություն չլինի՝ այդ մարդիկ մնալու են ու տանջվեն Բաքվի բանտերում. Կարապետյանը՝ գերիների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները չեն վերականգնվի: ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց որոշումը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2024 թվականի հուլիսի 9-ին դադարեցրել էր դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները իր վարույթում գտնվող գործերով դատական ակտերն ուշ տրամադրելու համար։ Գործի քննության ընթացքում դատավորը վիճարկել էր թե՛ իր նկատմամբ վարույթ հարուցելու օրինականությունը, թե՛ գործի փաստական հանգամանքները։

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման առթիվ։ 2023 թվականի դեկտեմբերին «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ Արթուր Ստեփանյանը 102 գործով դատական ակտ ուշացրել է: Այս հրապարակումից հետո Դանիել Իոաննիսյանը Արդարադատության նախարարությանը հաղորդում էր ներկայացրել վարույթ հարուցելու համար, և վարույթը հարուցվել էր: Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, ինքնուրույն հաշվարկներ կատարելով, համարել էր, որ դատավորը ոչ թե 102, այլ 80 գործով դատական ակտ է ուշացրել, ապա որոշել դադարեցնել դատավորի լիազորությունները։ Ստեփանյանը դիմել էր Սահմանադրական դատարան։ Ներկայացված դիմումում Արթուր Ստեփանյանը վիճարկել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների՝ ԲԴԽ-ի մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է՝ առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները։
Նշենք, որ Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու օրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհուրդը համալրված էր բոլոր 10 անդամներով։ Լիազորությունները դադարեցնելու որոշմանը կողմ էին քվեարկել ԲԴԽ անդամներ Արմեն Դանիելյանը, Կարեն Թումանյանը, Երանուհի Թումանյանցը, Հայկ Գրիգորյանը և Կարեն Անդրեասյանը։ Խորհրդի երեք անդամ՝ Արթուր Աթաբեկյանը, Էդգար Հովհաննիսյանը և Մերի Համբարձումյանը հայտնել էին հատուկ կարծիք՝ դեմ արտահայտվելով Ստեփանյանի նկատմամբ ամենախիստ՝ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի տեսակին։ 2024 թվականի հունիսի 17-ին կայացած դատական նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները, սակայն ԲԴԽ որոշման մեջ առկա չեն ԲԴԽ անդամներ Քրիստինե Մկոյանի և Վիգեն Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ։

Դատավորի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը ՍԴ ներկայացված դիմումով հարց է բարձրացրել, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար անհրաժեշտ է Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն՝ Խորհրդի անդամների առնվազն 6 ձայն, սակայն դատավորի լիազորությունները դադարեցրել են 5 կողմ ձայնով։

Սահմանադրական դատարանը ապրիլի 22-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի վերաբերյալ ՍԴՈ-1780 որոշմամբ արձանագրել է, որ 5 կողմ ձայնով դատավորի լիազորություն դադարեցնելու կարգավորումը հակասահմանադրական է, որից հետո դատավորը իր գործի վերաբացման հարցով դիմել է ԲԴԽ-ին, և գործը քննվել է նորից։

Արաքս Մամուլյան