Պակիստանի մայրաքաղաքում դատարանի շենքի մոտ պայթյունի հետևանքով առնվազն 12 զոհ կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 20-ը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի հիվանդանոցը, գրում է CNN-ը։

Պակիստանի անվտանգության աղբյուրը CNN-ին հայտնել է, որ երեքշաբթի վաղ առավոտյան քաղաքի Բարձրագույն դատարանի մոտ տեղի ունեցած պայթյունը հետաքննվում է որպես մահապարտի հարձակում։ Իսլամաբադ մուտք գործելու և դուրս գալու համար ձեռնարկվել են խիստ անվտանգության միջոցառումներ, և մայրաքաղաքում ստեղծվել են անվտանգության գոտիներ։ Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի մարդաշատ դատարանների համալիրի կայանատեղիում՝ բարձրաստիճան կառավարական  ​​​​մարմինների տարածքում։

Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, սակայն CNN-ին անվտանգության աղբյուրի տրամադրած հայտարարության մեջ պնդվում է, որ այն իրականացրել են Աֆղանստանի թալիբների և Հնդկաստանի հետ կապված զինյալները։

Այս հարձակումը տեղի է ունեցել Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալների կողմից կադետական ​​քոլեջի վրա հարձակումից մեկ օր անց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի