Փոփոխություն «Պետական տուրքի մասին» օրենքում

Լուրեր

19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
Բոլորը

Նախագծով առաջարկվում է  «Պետական տուրքի մասին» գործող օրենքի 19.6-րդ հոդվածով սահմանված՝ լիցենզիայի տրամադրման պետական տուրքը բազային տուրքի 29-ապատիկի փոխարեն սահմանել 55-ապատիկի չափով:

Պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ նոյեմբերի 11-ի հերթական նիստում:

Ըստ հիմնական զեկուցող Սերգեյ Բագրատյանի՝ նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաեւ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սեւ մետաղների) արտադրության եւ ներքին առեւտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ:

Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը, տեղում սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման եւ առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնի եւ թափոնների արտահանումը, ինչպես նաեւ սահմանափակել է սեւ մետաղից պատրաստված պարզ եւ ցածր ավելացված արժեք ունեցող որոշ ապրանքների արտահանումը:
«Դրա հետ մեկտեղ, 2024 թվականին «Պետական տուրքի մասին» օրենքում կատարվեց լրացում, համաձայն որի՝  «ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 եւ 7215 ապրանքային խմբերին դասվող պաղպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչեւ մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար սահմանվեց պետական տուրք բազային տուրքի 29-ապատիկի չափով»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխության նպատակն է ապահովել տեղական արտադրության զարգացումը, ներմուծման փոխարինումը եւ հավասար մրցակցային պայմանները:

Սերգեյ Բագրատյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գնաճային հնարավոր տատանումների, վերջին տարիների վիճակագրության, ներկրվող ապրանքատեսակի հնարավոր թանկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ հանդիպում է եղել արտադրող եւ ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նրա համոզմամբ ներդրման ոլորտն առաջարկվող փոփոխությամբ չի տուժի: Հանձնաժողովի փոխնախագահի դիտարկմամբ որոշումն այնքան բալանսավորված է, որ հավասարակշռված աշխատանք կծավալվի: Իսկ որոշում չկայացնելու դեպքում գուցեեւ ստեղծվի մի իրավիճակ, երբ տեղական արտադրողները կդադարեցնեն իրենց գործունեությունը, կլինի իրական աշխատատեղերի կորուստ, հետագայում նաեւ՝ ներդրվող ապրանքների գնաճ:

Բաբկեն Թունյանը կարեւորել է հարցի կարգավորման հրատապությունը՝ տեղեկացնելով, որ գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հայտնել է, որ 2023 թվականին մոտ 240 հազար տոննա, 2024 թվականին? 251 հազար տոննա, իսկ 2025 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում 231 հազար տոննա ներմետաղական ամրաններ են վաճառվել: 2025 թվականին 130 հազար տոննա ապրանք է ներկրվել: «Ներկա պահին ունենք երեք ձեռնարկություն, որոնք վերջնական արտադրանք են տալիս, իսկ մինչեւ տարվա վերջ չորրորդ ձեռնարկությունն էլ կապահովի վերջնական արտադրանք»,- նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալը՝ հավելելով, որ հավասարակշռող գին է առաջարկվել:

Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները՝ անդրադառնալով տուրքերի բարձրացման հետեւանքներին, խոսել առաջարկվող փոփոխության անհրաժեշտության մասին:

Եզրափակիչ ելույթում Սերգեյ Բագրատյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, անդրադարձել է հնչեցրած հարցերին եւ ելույթներին: