Թուրքիայում 1024 խաղացող է հեռացվել ֆուտբոլից

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հրապարակել է խաղադրույքներ կատարելու մեջ կասկածվող 1024 ֆուտբոլիստի անուն, որոնցից 27-ը հանդես է գալիս երկրի ուժեղագույն դիվիզիոնում՝ Սուպերլիգայում։ Նրանք ժամանակավորապես հեռացվել են ֆուտբոլից, հաղորդում է Milliyet-ը։

Ֆուտբոլիստների ցուցակն ուղարկվել է Կարգապահական կոմիտե՝ հետաքննության ու պատժամիջոցներ կիրառելու համար։ Նրանց թվում են «Գալաթասարայի» ֆուտբոլիստներ Մետեհան Բալտաջին ու Էրեն Էլմալին, «Բեշիկթաշի» խաղացողներ Էրսին Դեստանօղլուն և Նեջիպ Ույսալը։

Թուրքիայի երկրորդ և երրորդ լիգաների խաղերը 2 շաբաթով դադարեցվել են, քանի որ թիմերից շատերը չեն կարողանում կազմ ներկայացնել։ Բացի այդ, Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ին խնդրել է երկարացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամկետը թուրքական ակումբների համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի դատախազությունը պայմանավորված հանդիպումների կազմակերպման և անօրինական խաղադրույքների գործերով ձերբակալել է 21 մարդու, այդ թվում՝ 17 ֆուտբոլային մրցավարի ու 2 ակումբի նախագահի։