Պատրաստ ենք քննարկել հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները․ Զախարովան՝ ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններին ի պատասխան

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են երկրում Ռուսաստանի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք միշտ հարգել ենք և կշարունակենք հարգել ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Միևնույն ժամանակ, չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարություններն արվում են հանրապետությունում մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին։ Թվում է, թե դա հետևում է այն օրինաչափությանը, որը վերջին տարիներին փորձարկվել է այլ երկրներում, օրինակ՝ Մոլդովայում։ Մենք պատրաստ ենք քննարկել մեր հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները՝ ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ համապատասխան գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում, անհրաժեշտության դեպքում, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական միջավայրը շտկելու նպատակով»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով խորհրդարանական ընտրություններից առաջ Երևանի դեմ «հիբրիդային պատերազմներ» վարելու մասին հայտարարությունները։

Զախարովան ասել է, թե ամերիկացի ռազմական տեսաբաններն են «հորինել» «հիբրիդային պատերազմ» հասկացությունը և անմիջապես սկսել են այն ակտիվորեն կիրառել գործնականում։

«Ոչ այնքան վաղուց Հայաստանի հարևան Վրաստանում կոլեկտիվ Արևմուտքի երկրները կրկին ցույց տվեցին իրենց ամբողջ «հիբրիդային փառքը». նրանք կոպտորեն միջամտել են ներքաղաքական գործընթացներին, բորբոքել Մայդանի տրամադրություններ, մերժել Թբիլիսիին իր զարգացման ուղին ընտրելու ազատության հարցում և ձեռնարկել բացահայտ քաղաքական շանտաժ՝ սպառնալով զրկել արդեն իսկ պատրանքային եվրոպական հեռանկարներից»,- նշել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, թե Ռուսաստանը միշտ «եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը»։

«Մոսկվան անհապաղ օգնության է հասնում եղբայրական ժողովրդին։ Վերջին օրինակներից է 2024 թվականի հունիսին երկրի հյուսիսում ջրհեղեղից վնասված երկաթուղային գծերի վերականգնումը ընդամենն մի քանի շաբաթվա ընթացքում։ Այս նոյեմբերին մեր երկրից Հայաստան ցորենի մատակարարումները կազմակերպվել են հնարավորինս կարճ ժամանակում՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով բացված երկաթուղային երթուղով։ Առաջին խմբաքանակը ժամանել է նոյեմբերի 6-ի գիշերը»,- նշել է նա։

Զախարովայի խոսքով՝ ցորենի մատակարարումը մեծապես հնարավոր է դարձել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ձեռնարկված ջանքերի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի