Անօդաչու նավակները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Տուապսե նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական ծովային անօդաչու սարքերը գիշերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Տուապսե նավահանգստի վրա։ Կրասնոդարի վարչակազմի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ Սև ծովում Տուապսեի մոտակայքում «չեզոքացվել» են չորս անօդաչու նավակներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Նավակներից մեկը պայթել է ափամերձ գծի մոտ։ Հարվածային ալիքը վնասել է երկհարկանի շենքի երկրորդ հարկի պատուհանները, ավտոտնակը և նավամատույցը»,- ասվում է հայտարարության մեջ։

Supernova+ տելեգրամ ալիքը հրապարակել է ենթադրյալ հարվածի տեսանյութը: Օպերատիվ շտաբը հայտարարել է, որ տուժածներ չկան։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել հարձակումը։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտնում է, որ անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ համակարգերը «ոչնչացրել և որսացել են» են 71 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Հաղորդագրության համաձայն՝ Բրյանսկի մարզի վրա խոցվել է 29 անօդաչու թռչող սարք, Կուրսկի մարզի վրա՝ յոթ, Լիպեցկի և Սմոլենսկի՝ հինգական, Օրյոլի, Տվերի և Սամարայի մարզերի վրա՝ չորսական, բռնակցված Ղրիմի վրա՝ երեքական, իսկ Կալուգայի, Ռոստովի և Տուլայի մարզերի վրա՝ մեկական։ Ռուս զինվորականները պնդում են, որ Սև ծովի վրայով խոցել են ևս յոթ անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի