Մեկնարկել է ԵՄ-ի՝ շուրջ 5 միլիոն եվրո աջակցությամբ Ոստիկանության և Փրկարար ծառայության զարգացման նոր ծրագիրը

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Հայաստանում ԵՄ աջակցությամբ մեկնարկել է շուրջ 5 միլիոն եվրո բյուջեով նոր ծրագիր, որը նպատակ ունի զարգացնել Ներքին գործերի նախարարության՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության մասնագիտական կարողությունները և ինստիտուցիոնալ ներուժը՝ նպաստելով հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն կառավարման համակարգերի ձևավորմանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին նաև Եվրոպական Միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԵԱՀԿ-ի, ՆԳ նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Ծրագիրը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև Փրկարար ծառայության և աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը՝ ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Կարևորվել է նաև Փրկարար ծառայության կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, աղետներին առաջինը արձագանքողների ինստիտուտի հիմնադրումն ու շարունակական զարգացումը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ վերապատրաստումները, իրական ժամանակում աղետների ռիսկի կանխատեսման և կառավարման 3D մոդելավորմամբ ԵՄ-ում կիրառվող գործիքի ներդրում»,- ասված է հաղորդագրությունում։

«Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը` շարունակելու Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումները, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ գործնական և թե՛ նաև կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ որևէ ինստիտուտի ներդրումն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք արձանագրենք, որ այս կամ այն բարեփոխումն իրականացվել է․ հակառակը, սա մի նոր գործընթացի մեկնակետ կարելի է դիտարկել»,- նշել է ՆԳ նախարարը։