Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ճնշումները

Լուրեր

11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը խիստ մտահոգություն է հայտնել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումների ու քրեական վարույթների կապակցությամբ՝ կոչ անելով դադարեցնել ապօրինի գործընթացները և պաշտպանել հավատացյալների ու հոգևորականների իրավունքները։

Մայր Աթոռի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քառօրյա նիստերի ընթացքում քննարկվել են եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող քրեական վարույթների, արդար դատաքննության իրավունքների, գերիների և Արցախից տեղահանվածների խնդիրների, ինչպես նաև հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցեր։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու և հոգևորականների իրավունքների խախտումները, ատելության խոսքի տարածումը և նշել, որ նման երևույթները խաթարում են հանրային համերաշխությունը։ Միաժամանակ խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել պաշտպանել ազատազրկված հոգևորականների և հավատացյալների իրավունքները։

Ժողովի ընթացքում որոշվել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննարկման նպատակով ձևավորել հանձնախմբեր։