ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար զինվորական կենսաթոշակ չի նշանակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ՌԴ-ում և Ուկրաինայում ձեռք բերած ստաժի համար Հայաստանում զինվորական կենսաթոշակ այլևս չի նշանակվի: Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Գալստյանը։ 

«Զինվորական կենսաթոշակների դեպքում ՀՀ-ն անդամակցում է ԱՊՀ երկրների շրջանակներում կնքված համապատասխան պայմանագրերին: Իսկ Ռուսաստանը և Ուկրաինան դուրս են եկել այդ պայմանագրերից»,- ասել է Գակստյանը:

Անահիտ Գալստյանի խոսքով՝ նախկինում, մինչև երկու երկրների՝ պայմանագրերից դուրս գալը, գործում էր ընդհանուր կանոն։

«Ենթադրենք՝ մեր զինծառայողը գնա և բնակվի Ռուսաստանում, ապա Ռուսաստանը վճարելու էր նաև Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժամանակահատվածի զինվորական ծառայության համար: Մենք Ռուսաստանի, Ուկրաինայի ստաժի համար նշանակում էինք զինվորական կենսաթոշակ»,- նշել է Գալստյանը՝ հավելելով, որ այլևս որևէ պարտավորություն չկա այդ պետությունների տարածքում ծառայած զինվորական ծառայության ստաժի համար Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակել:

Մանրամասները՝ տեսանյութում։