ՌԴ հեռահաղորդակցության օպերատորների բաժանորդների բջջային ինտերնետը և SMS ծառայությունները 1 օրով կանջատվեն՝ ռոումինգին միանալուց հետո

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

Ռուսական հեռահաղորդակցության օպերատորների այն բաժանորդների համար, ովքեր գտնվել են միջազգային ռոումինգում կամ չեն օգտագործել իրենց SIM քարտերն ավելի քան 72 ժամ, բջջային ինտերնետը և SMS ծառայությունները 24 ժամով կանջատվեն, գրում է Meduza-ն։

Շուտով նախատեսվում է ներդնել կապի ծառայությունների մատուցման նոր ընթացակարգ, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով շուկայի մի քանի աղբյուրների։

Արգելափակման ժամանակահատվածը կրճատելու համար բաժանորդներին կխնդրեն ստուգում անցնել՝ հետևելով SMS-ում հղմանը, որից հետո կապը կվերականգնվի, հայտնել են լրատվամիջոցի աղբյուրները։ Նրանք նշել են, որ այս միջոցառումն ուղղված է «չարտոնված» SIM քարտերի դեմ պայքարին, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար։

Արտասահմանյան SIM քարտերի համար ավելի վաղ սահմանվել էր «սառեցման ժամանակահատված», որի ընթացքում սահմանափակվում են կապի ծառայությունները: Այս սահմանափակումը նույնպես հիմնավորվել էր բջջային կապ օգտագործող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի