Ռազմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու, ինչպես նաև զինգրքույկի տրամադրման հարցը

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ քաղաքացին կաշառքի դիմաց առաջարկել է զորահավաքից ազատել իր աներորդուն, սակայն չի հաջողել ու մեկ այլ անձի առաջարկել է զինգրքույկ տրամադրել․ հայտնում են ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար:

Մասնավորապես՝ Ս.Պ.-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.000 ԱՄՆ դոլարի դիմաց Ա.Մ.-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն Ս.Ա.-ն չի համաձայնել առաջարկին:

Բացի այդ, Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ ունեցած խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ նրա ծանոթներից արտերկրում բնակվող Գ.Գ.-ն մտավախություն ունի իրավաչափորեն հասանելիք զինգրքույկը առանց անձամբ ներկայանալու ստանալու հարցում, դարձյալ խաբեության եղանակով, հափշտակություն կատարելու և կաշառք տալուն դրդելու դիտավորությամբ՝ ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.800 ԱՄՆ դոլարի դրամական միջոցներ տրամադրելու պարագայում կազմակերպել զինգրքույկի տրամադրումը, սակայն Գ.Գ.-ն զինգրքույկը ստանալու ուղղությամբ որևէ ապօրինի գործողություն չի իրականացրել:

Ս.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախության փորձը), 46-44-436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձին դրդելը) (2 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։