ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կալանքից ազատ է արձակվել. կիրառվել է տնային կալանք

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել երկամսյա տնային կալանք։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։

Հիշեցնենք՝ Վարդան Հարությունյանը կալանավորվել էր օգոստոսի 8-ին, նրան մեղադրում են ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ։

Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանները պարբերաբար հայտարարություն են տարածում, որ իրավապահ մարմինները փորձում են «վերակենդանացնել» գործը՝ արդեն իսկ կարճված վարույթի նյութերի հիման վրա։

«Մեղադրանքի հիմքում դրված բոլոր հանգամանքները նախկինում արդեն իսկ ստուգվել են և քննությունն ավարտվել է վարույթի կարճմամբ»,- ընդգծում են փաստաբանները։

Նշենք, որ Վարդան Հարությունյանը 2014-2016 թվականներին եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրենը, ընկերության տնօրենների խորհրդի անդամ, վարչության անդամ, 2016-2018-ին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Ռոզա Վարդանյան