Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը միանում է Աբրահամի համաձայնագրերին

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ղազախստանը կմիանա Աբրահամի համաձայնագրերին՝ Իսրայելի և մահմեդական մեծամասնություն կազմող երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար, գրում է France 24-ը։

Հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Թրամփը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

«Մենք շուտով կհայտարարենք ստորագրման արարողության մասին՝ այն պաշտոնական դարձնելու համար, և կան շատ ավելի շատ երկրներ, որոնք փորձում են միանալ այս ուժի ակումբին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Ղազախստանն արդեն իսկ լիարժեք դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ինչը նշանակում է, որ այս քայլը մեծ մասամբ խորհրդանշական կլինի։

Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Տոկաևի հետ՝ Կենտրոնական Ասիայի չորս այլ առաջնորդների հետ, քանի որ Միացյալ Նահանգները ձգտում է ազդեցություն ձեռք բերել այն տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էր Ռուսաստանը և ավելի ու ավելի է գրավում Չինաստանին։

Միացյալ Նահանգները հույս ունի, որ Ղազախստանի անդամակցությունը կնպաստի Աբրահամի համաձայնագրերի վերակենդանացմանը, որոնց ընդլայնումը կասեցվել էր Գազայի պատերազմի ժամանակ։

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել այս համաձայնագրերը, որոնք ինքը միջնորդել է Սպիտակ տանը իր առաջին ժամկետի ընթացքում։ Միացյալ Արաբական Էմիրությունները և Բահրեյնը կապեր էին հաստատել Իսրայելի հետ 2020 թվականին՝ Թրամփի միջնորդությամբ կնքված Աբրահամի համաձայնագրերի շրջանակում, որոնց հաջորդել էր նույն տարվա վերջին նաև Մարոկկոն։

Թրամփը լավատեսություն է հայտնել, որ Սաուդյան Արաբիան, ի վերջո, կմիանա համաձայնագրերին անցյալ ամիս Գազայում կնքված հրադադարից հետո, չնայած Էր-Ռիադը պատրաստակամություն չի ցուցաբերել շարունակել՝ առանց առնվազն Պաղեստինի պետականության ստեղծման ճանապարհի։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը նոյեմբերի 18-ին կայցելի Սպիտակ տուն։

Այլ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպիսիք են Ադրբեջանը և Ուզբեկստանը, որոնք սերտ կապեր են պահպանում Իսրայելի հետ, նույնպես դիտարկվում են որպես Աբրահամի համաձայնագրերի հավանական ստորագրողներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի