ՀՀ զինդատախազության և Իտալիայի վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, որպես Հայաստանում 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, կարևորել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Զինվորական դատախազության արդյունավետ աշխատանքը բացառիկ նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում: Մենք միջոցներ ենք ձեռնարկում զինվորական դատախազների հմտությունների ամրապնդման և կատարելագործման ուղղությամբ: Պարբերաբար վերապատրաստման դասընթացներ ենք իրականացնում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածների, ինչպես նաև 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների շուրջ: Այս հոդվածներով ամրագրված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն առավելապես կարևոր է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման տեսանկյունից», – նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել կառուցողական մասնագիտական երկխոսություններն ու զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ զինվորական արդարադատության և կարգապահության, զինվորական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման առանձնահատկությունները:

Աննա Վարդապետյանը նաև շնորհակալություն է հայտնել Իտալիայի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներգրավվելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցություն ուղղությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։