ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազի հետ

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Պիերո Գաետային։ Կողմերը քննարկել են քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության ընդլայնման հարցեր և ընդգծել երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել Համագործակցության ընդլայնման մասին փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության գերագույն վճռաբեկ դատարանին կից Գլխավոր զինվորական դատախազության միջև:

«Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանդիպումն արժեքավոր հնարավորություն է ընդգծելու մինչ օրս համատեղ կատարված աշխատանքը և ընդլայնելու քրեական վարույթներով միջազգային իրավական համագործակցության շրջանակները:

«Շնորհակալ եմ մեր խնդրանքով իրավական օգնության շրջանակներում տրամադրված փաստաթղթերի և կատարված վարութային գործողությունների համար: Դրանք վճռորոշ նշանակություն են ունեցել մի շարք քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Վստահեցնում եմ, որ նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ կատարվում են իտալական կողմի իրավական օգնության պահանջները», – նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանըս»,- ասվում է հաղորդագրությունում: