Պուտինը իր 24 ազգականի նշանակել է պետական պաշտոններում. «Проект»

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր առնվազն 24 ազգականների օգնել է բարձր պետական ​​պաշտոններ ստանալ։ Այս մասին գրում է «Проект» նախագիծը, փոխանցում է Meduza-ն։

Լրագրողների տվյալներով՝ Պուտինի դուստրերի՝ Մարիա Վորոնցովայի և Կատերինա Տիխոնովայի, նախագահի զարմիկների՝ Եվգենի և Իգոր Պուտինների, ինչպես նաև զարմուհիների՝ Լյուբով Շելոմովայի և Լյուբով Կրուգլովայի ընտանիքները ստացել են պետության հետ կապված եկամուտ։ Բացի այդ, պետական պաշտոններում նշանակվել են «Պուտինի բոլոր չորս հայտնի սիրեցյալների»՝ նրա նախկին կնոջ՝ Լյուդմիլա Օչերետնայայի, Ալինա Կաբաևայի, Սվետլանա Կրիվոնոգիխի և Ալիսա Խարչևայի ընտանիքների անդամները։

Ամենահեղինակավոր պաշտոնները զբաղեցրել են ՌԴ նախագահի եղբոր՝ Եվգենի Պուտինի ազգականները։

Աննա Ցիվիլևան (Եվգենի Պուտինի դուստրը) պաշտպանության փոխնախարարն է, իսկ նրա ամուսինը՝ Սերգեյ Ցիվիլևը, էներգետիկայի նախարարը։ Աննա Ցիվիլևայի եղբայրը՝ Միխայիլ Պուտինը, բարձր պաշտոն է զբաղեցնում «Գազպրոմ»-ում։

«Проект»-ը գրում է, որ Պուտինը, հավանաբար, ռեկորդ է սահմանել ռուս ղեկավարների շրջանում՝ պետական ​​պաշտոններում նշանակված ազգականների թվով, առնվազն Ռոմանովների դինաստիայից ի վեր։

Նշվում է, որ նախագահ Բորիս Ելցինը բարձր պաշտոններում նշանակել է իր ազգականներից ոչ ավելի, քան հինգին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի