Արտյոմ Բանդիկյան․ Շատ երկար էի սպասում Հայաստանի հավաքական հրավիրվելուն

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանն առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելուց հետո պատմել է տպավորությունների մասին։

«Հայաստանի հավաքականում հանդես գալը մեծ պատիվ ու hպարտություն է ինձ համար։ Շատ ուրախ էի հրավերի առթիվ, շատ երկար էի սպասում դրան։

Զրուցել եմ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Ամեն բան չեմ պատմի։ Նա ասաց, որ ինձ հրավիրել է, որպեսզի հարմարվեմ թիմին և ընկերանամ տղաների հետ։

Նախկինում 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում։ Կհասկանամ այն սկզբունքները, որոնք ինձանից պահանջում են, և կփորձեմ անել ամեն ինչ՝ Հայաստանի հավաքականին օգտակար լինելու համար»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Արտյոմ Բանդիկյանը խաղացել է Հայաստանի Մ19 ու Մ21 հավաքականներում։ Նա ԲԿՄԱ-ի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում եզրային պաշտպանը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում ու կատարել 2 գոլային փոխանցում։

ԱԱ-2026-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարացիներին, իսկ 3 օր անց Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։