Ողջունում ենք ՌԴ-ի և ՀՀ-ի միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը Ադրբեջանով ու Վրաստանով․ Օվերչուկ

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանով ու Վրաստանով միջով երկաթուղային կապի բացումն իրական ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ ՀՀ Կառավարությունը հայտնել էր, որ ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքի միջոցով»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նա նշել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր սա առաջին դեպքն է, երբ երկու երկրների միջև հաստատվում է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն։ Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը դարձել է «իրական, շոշափելի ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում» և վկայում է Ռուսաստանի կողմից տարածաշրջանի կայունության ու տարածաշրջանի բոլոր պետությունների տնտեսական զարգացման համար գործադրվող ջանքերի մասին։

Օվերչուկը հավելել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրներից ապրանքների հասանելիությունը հայկական շուկաներին և բարելավում է միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։

Պաշտոնյայի խոսքով՝ երկաթուղային գծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունք է։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով փոխադրումների  կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի