Չնորոգված պատժախցեր, միջատների և կրծողների առկայություն, հոգեբանի թափուր հաստիքներ․ ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը «Արմավիր» ՔԿՀ-ում

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

ՄԻՊ ներկայացուցիչներն իրար հաջորդող ամիսների չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, ողջունել են ընթացիկ տարում ՔԿՀ-ում տեղակայված բժշկական մասնաշենքի ու կարանտինային բաժանմունքի խցերի հիմնանորոգումը, բայցև մատնանշել են մի շարք խնդիրներ։ Ի մասնավորի՝ պատժախցային մասնաշենքն ու խցերն ունեն հրատապ վերանորոգման կարիք, արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, խցերում միջատների և կրծողների առկայություն, հոգեբանի թափուր հաստիքներ, օտարերկրացիների՝ իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ և այլն։

ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Այցի ընթացքում, ի թիվս այլնի` ուսումնասիրության առարկա են դարձել քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքների համալրվածությունը և նրանց աշխատանքային պայմանները, ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապը, հոգեբանական աշխատանքներին և վերասոցիալականացմանն առնչվող հարցեր և այլն:

Պաշտպանը ողջունում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2025 թվականին իրականացված վերանորոգման աշխատանքները, որի արդյունքում ամբողջապես հիմնանորոգվել են ՔԿՀ-ում տեղակայված բժշկական մասնաշենքը և կարանտինային բաժանմունքի խցերը։

Միևնույն ժամանակ, արձանագրվել են խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են:
Այսպես.

• քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս ազատությունից զրկված ոչ բոլոր անձինք են ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ պարագաներով,

• մասնաշենքերում առկա տեսագրող և տեսաձայնագրող համակարգերը չեն ծածկել ՔԿՀ-մասնաշենքերի ամբողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերները վերարտադրելու տեխնիկական խնդիրներ, ինչը խնդրահարույց է խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման և անվտանգության ապահովման տեսանկյունից,

• պատժախցային մասնաշենքը, այդ թվում՝ խցերն ունեն հրատապ վերանորոգման անհրաժեշտություն,

• արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունում կցագրման խնդիրներ,

• արձանագրվել են ազատությունից զրկված, այդ թվում՝ օտարերկրացի անձանց բժշկական հետազոտություններն ու նեղ մասնագիտական խորհրդատվությունները ժամանակին, առանց ձգձգումների կազմակերպելու դժվարություններ, որոնք շատ դեպքերում պայմանավորված են նաև պահակախմբերի և տրասնպորտային միջոցների սակավությամբ,

• ազատությունից զրկված մի շարք անձինք օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց առանձին պահելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ փաստացի տևական ժամանակ պահվել են մեկուսի,

• արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ նոր ընդունված ազատությունից զրկված անձանց նախնական բժշկական զննության իրականացման հետ կապված խնդիրներ. մասնավորապես, զննությունը շարունակում է իրականացվել ոչ պատշաճ՝ ամբողջական բժշկական զննություն չի իրականացվում, այն իրականացվում է կարանտինային բաժանմունքում խուզարկության համար առանձնացված սենյակում՝ խուզարկության հետ համատեղ՝ քրեակատարողական ծառայողների հետ միասին։ Ավելին, նշված սենյակը բժշկական զննության համար նախատեսված և կահավորված չէ,

• նախնական բժշկական զննություն իրականացվել է, երբ անձն առաջին անգամ ընդունվել է քրեակատարողական հիմնարկ, իսկ այլ դեպքերում, երբ անձը տեղափոխվել է դատարան կամ վարույթային կամ ապացուցողական որևէ այլ գործողությանը մասնակցելու համար, հիմնարկ մուտք գործելիս անձինք բժշկական զննության չեն ենթարկվել,

• արձանագրվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ «Ց»-ի արագ հայտնաբերման ստրիպներ,

• արձանագրվել է մասնաշենքերում, այդ թվում՝ խցերում միջատների և կրծողների առկայություն,

• ստացվել են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի առնչությամբ տեղեկություններ, ինչի վերաբերյալ անհրաժեշտ է իրականացնել համապատասխան քննություն,

• արձանագրվել են դատարան տեղափոխվող անձանց սննդով ապահովելու հետ կապված խնդիրներ,

• հոգեբանի հաստիքները շարունակում են մնալ անբավարար,

• արձանագրվել են կալանավորված օտարերկրացի անձանց հագուստով ապահովման խնդիրներ,

• արձանագրվել են ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրենց կրոնական համոզմունքներին համապատասխան սնունդ տրամադրելու հետ կապված խնդիրներ,

• առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների միջև աշխատանքային հարաբերությունների բարելավման անհրաժեշտություն։

Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ խնդիրները քննարկել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»։