«Զանգեզուրի միջանցքի և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի միջև մրցակցություն չի լինի»․ Շոյգու

Լուրեր

31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ։ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ՝ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա։

Շոյգուն հիշեցրել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքը կապում է հարավի խորքում գտնվող նավահանգիստները Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետղ։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավ է»։

«Ցանկացած ճանապարհ միշտ լավ է։ Դուք ասացիք՝ Զանգեզուրի միջանցք, տարբեր երկրներ տարբեր կերպ են անվանում, ամեն մեկը՝ իր ձևով։ Հայտնվել է նաև միանգամայն էկզոտիկ՝ «Թրամփի ուղի» անվանումը»,- ասել է Շոյգուն։

Նա նաև հայտարարել է, թե Մոսկվան զգալի ներդրում է ունեցել Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում։

«Ռուսաստանի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չկարգավորված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է։ Այս ընթացքում Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այնտեղ իրավիճակը կայունանա և վերջապես խաղաղություն հաստատվի»,- ասել է Շոյգուն։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ նա հանդիպում էր անցկացրել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի