Խաղաղությունը և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին հնարավորություն է տալու ամրապնդել իրենց ինքնիշխանությունը․ ԱԳՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

«Իմ խորին համոզմամբ՝ խաղաղությունը հնարավորություն է տալիս Հայաստանին և Ադրբեջանին էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը»,- այս մասին «Օրբելի ֆորում 2025»-ին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա դասագրքային բան է՝ որևէ հակամարտություն պարարտ հող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա: Խաղաղությունը, ի թիվս այլ բաների, հնարավորություն է տալու և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին ուժեղացնել ու ամրապնդել իրենց ինքնիշխանությունը»,- ասաց ԱԳ նախարարը:

Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ աշխարհում չեն էլ եղել պետություններ, որոնք բացարձակ անկախ են, քանի որ երկրները միմյանց հետ փոխկապակցված են առևտրային և այլ կապերով, սակայն դա պետք չէ բացասական իմաստով ընկալել, այդ փոխկապակցվածությունը երկրների ու հասարակությունների զարգացման մեխանիզմներից մեկն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան