Կան միտումնավոր մանիպուլյացիաներ, որոնք ուղղորդված են այլ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից․ ԱԳՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ խաղաղության համար կա մի երաշխիք և դա երրորդ երկիրը չէ, խաղաղապահները չեն, այլ այն է, որ այն համաձայնագրերը, որոնք ստորագրվում են, ձեռնտու են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին նա հայտարարել է «Խաղաղության քվիզ. զրույց ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ» խորագրով՝ «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովի ընթացքում։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունների կատարումը կարևորագույն հարցերից է։ Մինչ խաղաղության պայմանագրի և վաշինգտոնյան հռչակագրի ու ստորագրված և վավերացված մյուս փաստաթղթերի տեքստի հրապարակումը, դրանց շուրջ կառուցվում են դավադրապաշտական գաղափարներ, մանիպուլյացիաներ, հաճախ միտումնավոր, ներքաղաքական նպատակներով, կամ արտասահմանյան կենտրոններից՝ խաղաղ գործընթացին խոչընդոտելու համար։

«Գործընթացի որոշակի պահին, երբ մարդիկ կարող են պարզապես կարդալ, ամեն ինչ գոլորշիանում է և մնում է հարցը՝ ո՞րն է երաշխիքը, որ ամեն ինչ կգործի»,- նշել է նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան