Նյու Յորքի ընտրություններում հաղթել է առաջադեմ դեմոկրատ Զոհրան Մամդանին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Զոհրան Մամդանին ընտրվել է Նյու Յորքի քաղաքապետ, ինչը նահանգային օրենսդիր մարմնի 34-ամյա անդամի ապշեցուցիչ վերելքի գագաթնակետն է։ Սպասվում է, որ նա կդառնա վերջին սերունդների ընթացքում քաղաքի ամենալիբերալ ղեկավարը, գրում է France 24-ը։

Դեմոկրատական ​​կուսակցության առաջադեմ թևի հաղթանակով Մամդանին պարտության է մատնել նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյին և հանրապետական ​​Քուրթիս Սլիվային։ Այժմ նա պետք է կողմնորոշվի Ամերիկայի ամենամեծ քաղաքի անվերջ պահանջների մեջ և կատարի իր քարոզարշավի հավակնոտ, քննադատների կարծիքով՝ անիրատեսական խոստումները։

Հաղթանակով դեմոկրատ սոցիալիստը պատմության մեջ կգրի իր տեղը որպես Նյու Յորքի առաջին մահմեդական քաղաքապետ, առաջին հարավասիական ծագում ունեցողը և Աֆրիկայում ծնվածը։ Մամդանին ծնվել է Ուգանդայում, որտեղ անցկացրել է վաղ մանկությունը, բայց մեծացել է Նյու Յորքում և 2018 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի։ Նա նաև կդառնա քաղաքի ամենաերիտասարդ քաղաքապետը ավելի քան մեկ դարի ընթացքում։ Մամդանին պաշտոնը ստանձնի հունվարի 1-ին։

Ըստ լրատվամիջոցների՝ Մամդանի ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել՝ նախնական ոչ պաշտոնական արդյունքներով հավաքելով ձայների 50,4 տոկոսը: Երկու այլ թեկնածուներ՝ հանրապետական ​​Քուրթիս Սլիվան և Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն, հավաքել են, համապատասխանաբար, 7,1 և 41,6 տոկոս ձայն:

Մամդանիի անսպասելի վերելքը հաստատում է դեմոկրատների վստահությունը, որոնք կոչ էին արել կուսակցությանն աջակցել ավելի առաջադեմ, ձախակողմյան թեկնածուներին, այլ ոչ թե կենտրոնամետներին՝ հույս ունենալով վերադարձնել կուսակցությունը լքած տատանվող ընտրողներին։

Նա արդեն իսկ բախվել է հանրապետականների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խիստ քննադատությանը։ Հարց է մնում, թե ինչպես է նա գործակցելու Թրամփի հետ, որը սպառնացել էր գրավել քաղաքը և ձերբակալել ու արտաքսել Մամդանիին, եթե նա հաղթի։

Հիշեցնենք, որ ընտրությունների նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը սպառնացել էր կրճատել Նյու Յորքի ֆինանսավորումը, եթե քաղաքապետի ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի