Օտարերկրյա վարորդական վկայականով կարելի է վարել միայն մինչև երեք ամիս. ՆԳՆ-ն հիշեցնում է

Լուրեր

12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է՝ օգոստոսի 2-ից գործող օրենսդրական փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախատեսվել էր արտոնություն տրանսպորտային միջոց վարել օտարերկրյա վարորդական վկայականով Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից սկսած երեք ամսվա ընթացքում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ այն քաղաքացիներն, ովքեր օգոստոսի 2-ի դրությամբ արդեն իսկ գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ևս օգտվել են այդ իրավունքից:

«Նոյեմբերի 2-ին լրացել է արտոնության համար սահմանված հերթական եռամսյա ժամկետը։ Այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահից երեք ամիս անց դեռևս վարում են տրանսպորտային միջոց օտարերկրյա վարորդական վկայականով, կենթարկվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված պատասխանատվության՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի կամ 10 000 դրամի չափով։

Միաժամանակ, հորդորում ենք, այն քաղաքացիներին, որոնց դեպքում եռամսյա ժամկետը չի ավարտվել իրենց հետ ունենալ ոչ միայն օտարերկրյա վարորդական վկայականը, այլև այն փաստաթուղթը, որով մուտք են գործել Հայաստանի Հանրապետություն։

Փաստաթուղթն անհրաժեշտ է եռամսյա ժամկետի հաշվարկը հստակ պարզելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։