Ղազախստանում Կասպից ծովի ափին կրկին հարյուրից ավելի սատկած փոկեր են հայտնաբերվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղազախստանի Մանգիստաուի շրջանում Կասպից ծովի ափին հայտնաբերվել է առնվազն 112 սատկած փոկ։ Այս մասին հայտնել է Մանգիստաուի շրջանային բնապահպանական վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է Current time-ը։

Ըստ հաղորդագրության՝ էկոլոգները բազմաթիվ հաղորդագրություններ են ստացել բնակիչներից ծովափին սատկած փոկերի մասին։ Նոյեմբերի 3-ին վարչության մասնագետները ջրի նմուշներ են վերցրել Ֆորտ-Շևչենկոյի և Բաուտինոյի ափերից։ Շրջանի ձկնորսության պաշտպանության վարչության ներկայացուցիչների հետ միասին նրանք ուսումնասիրել են Ասան գյուղից մինչև Բաուտինո հրվանդանի ափը և հաշվել 112 սատկած փոկ։ Անցյալ տարի, հոկտեմբերից սկսած, նույն տարածքում զանգվածաբար սատկել էին նաև փոկեր Կասպից ծովի ափին։

Կենդանիների զանգվածային անկման պատճառը չի պարզվել ո՛չ մեկ տարի առաջ, ո՛չ էլ հիմա: Ղազախստանի պաշտոնյաները նշում են, որ փոկերի մարմինների և ջրի նմուշների վերլուծությունը լրացուցիչ ժամանակ կպահանջի։

2025 թվականի մայիսին Ղազախստանի Կասպից ծովի ափին՝ Շևչենկոյի ամրոցի մոտ, նաև տասնյակ սատկած թռչուններ էին հայտնաբերվել։

Բնապահպաններն ու տեղի բնակիչներն այս միջադեպերից մի քանիսը կապում են տարածաշրջանում գործող նավթային ընկերությունների գործունեության հետ: Ընկերությունները հերքում են ծովային կենդանիների անկմանն իրենց որևէ մասնակցություն։

Ռուսաստանի կողմից Կասպից ծովը որպես հրթիռների արձակման հարթակ օգտագործելն ավելացնում է Ուկրաինայում լայնածավալ պատերազմի մարդկային և նյութական կորուստները, ինչպես նաև վնասում է Կասպից ծովի էկոհամակարգին, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Տեղի բնակիչները նաև ասում են, որ Ռուսաստանի ռազմական գործունեությունը, մասնավորապես, Կասպյան նավատորմի նավերի կողմից Ուկրաինայի վրա հրթիռների արձակումը, լուրջ վնաս է հասցնում՝ աղտոտելով աշխարհի ամենամեծ աղի լիճը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի