Ինչու է Ալիևը Սևանի փոխարեն օգտագործում Գյոյչա տեղանունը․Երևան ժամանած ադրբեջանցու մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

«Օրբելի ֆորում. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել նաև Ադրբեջանից ժամանած փորձագետներ։ Լրագրողները նրանց հարց են ուղղել Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ալիևը հայտարարել է, թե իրենց հարուստ պատմությունը տարիներ շարունակ «խեղաթյուրվել է Հայաստանի և հայկական սփյուռքի կողմից»։ Նշել է, թե այսօրվա Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունի։

«Սևանա լիճն այդ քարտեզների վրա չկա։ Գյոյչա լիճը կա, և մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական տեղանուններն այնտեղ արտացոլված են։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, որպեսզի որևէ մեկը ասի՝ մենք խաբում ենք։ Սա արել է Ցարական Ռուսաստանը»,- հայտարարել է Ալիևը։

Ռուսիֆ Հուսեյնովը նշել է, որ հարցը պետք է ուղղել Ադրբեջանի պաշտոնյաներին, սակայն որպես փորձագետ կարծում է օգոստոսի 8-ի համաձայնագիրը հստակ սահմանում է՝ երկրները փոխադարձ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը։

Փորձագետները նշել են, որ ադրբեջանական հասարակությունում դրական են տրամադրված երկուստեք շփումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան