Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է, նախաձեռնվել է քրվարույթ

Լուրեր

24.11.2026 | 12:52
ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն
24.11.2026 | 12:45
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա․ նախատեսված է հանդիպում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
24.11.2026 | 12:45
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:36
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավ հրդեհվելու մասին․ դրանք պայթել են ականների վրա
24.11.2026 | 12:32
Ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով․ վաղը սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
24.11.2026 | 12:28
Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 12:20
Իրանի դատարաններն ԱՄՆ-ից պահանջել են 290 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
24.11.2026 | 12:12
«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
Բոլորը

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հոկտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ստացվել է հաղորդում, որ Դավթաշենի երրորդ թաղամասում վիճաբանություն է եղել: Նշված վայր է մեկնել օպերատիվ խումբ։

Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է: Բացահայտման աշխատանքներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները։

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի կրակված մեկ պարկուճ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Երևանի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա ձերբակալված է։

Հանգամանքները պարզվում են։ Ընթանում է նախաքննություն: