Մերցը սիրիացի փախստականներին կոչ է արել վերադառնալ հայրենիք՝ սպառնալով արտաքսել Գերմանիայում մնացածներին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Սիրիայից ժամանած փախստականները պետք է լքեն Գերմանիան և վերադառնան իրենց հայրենիք, քանի որ այնտեղ քաղաքացիական պատերազմն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Սիրիայում քաղաքացիական պատերազմն ավարտվել է: Այժմ Գերմանիայում ապաստան խնդրելու հիմքեր չկան, ուստի մենք կարող ենք սկսել արտաքսումները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն կամավոր վերադառնալ, կարող են ապագայում արտաքսվել»,- ասել է Մերցը մամուլի ասուլիսում։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը հայտարարել է կարգավիճակի տրամադրման ընթացակարգերն առանձնացնելու անհրաժեշտության մասին։

«Ես շատ դժգոհ եմ, որ մենք դեռ ունենք մարդիկ, որոնց կարող էինք կամ արդեն մասամբ ինտեգրել ենք աշխատաշուկայում, բայց նրանք դեռևս ապաստան ստանալու գործընթացում են։ Մենք առաջարկում ենք ապագայում արդյունավետ դարձնել այս վարչական ընթացակարգը՝ լիովին տարանջատելով ապաստանի գործընթացն աշխատաշուկայում ինտեգրացիայից։ Հենց դրա համար էլ գոյություն ունի, այսպես կոչված, Work-And-Stay գործակալությունը։ Թարգմանաբար սա նշանակում է՝ աշխատիր և մնա»,- նշել է Մերցը։

Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի խոսքով՝ 2025 թվականի հոկտեմբերին Գերմանիայում ապաստանի սկզբնական դիմումների թիվը (8,823) նվազել է մոտ 55%-ով՝ 2024 թվականի նույն ամսվա համեմատ (19,785):

Ավելի վաղ նա խոսել էր Գերմանիայից արտաքսման գործընթացն արագացնելու ծրագրերի մասին: Դոբրինդտը շեշտել է, որ ինքն «ամեն ինչ կանի»՝ Աֆղանստանի իշխանությունների հետ համապատասխան համաձայնությունների հասնելու համար և «կփորձի նույնն անել Սիրիայի հետ»: Վերջինի դեպքում նախատեսվում է արտաքսել ոչ միայն հանցանք գործածներին, այլև նրանց, որոնց ապաստանի հարցումները մերժվել են։

Ինչ վերաբերում է Աֆղանստանին, 2021 թվականին «Թալիբան» շարժման իշխանության գալուց ի վեր Գերմանիան արդեն երկու անգամ արտաքսել է աֆղանցիների․ 28 մարդու՝ 2024 թվականի օգոստոսին և 81 անձի՝ 2025 թվականի հուլիսին: Իշխանությունների տվյալներով՝ բոլորն ազատազրկման դատապարտված հանցագործներ են եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի