Հայտնաբերվել է 386 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5165 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 115 ավտոմեքենա։

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 251 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 1197, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 629, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 324, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 161 և 1556 այլ իրավախախտում։ 118 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 78-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 65-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 90 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13364 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 308 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 438, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 4 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 6, չամրակապված վարելու՝ 3368, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 172, վարելու ընթացքում ծխելու՝ 486, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 584, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 100, արագության գերազանցման՝ 2221 և 3326 այլ իրավախախտում։ 436 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 926-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 867-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 49 բեռնատար, 143-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 44 անձ։