Հայաստանի պատանեկան հավաքականների պարտությունները
Հասարակություն
03.11.2025 | 15:26
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։
Վերջին՝ երրորդ տուրում Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվել է Կիպրոսի Մ17 հավաքականին, որի հաղթական գոլը 6-րդ րոպեին խփել է Քրիստոդուլոս Մարներոսը։
Հայաստանի Մ15 հավաքականն էլ ելույթը պարտությամբ է ավարտել ՈՒԵՖԱ զարգացման մրցաշարում։ Վերջին՝ երրորդ տուրում հայ ֆուտբոլիստները 1։2 հաշվով պարտվել են Հյուսիսային Մակեդոնիայի հասկակիցներին։ Հայաստանի Մ15 հավաքականի միակ գոլը խաղավերջում 11-մետրանոց հարվածով խփել է Նարեկ Ավետիսյանը։
Ֆոտո՝ ՀՖՖ