ՀԱՄԱՍ-ը Իսրայելին ևս երեք պատանդի մարմին է փոխանցել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել ևս երեք պատանդի մարմիններ է հանձնել: Նոյեմբերի 2-ի ուշ երեկոյան մարմիններով երեք դագաղ հանձնվել է Գազայի հատվածում գտնվող Կարմիր խաչի միջնորդներին, որից հետո դրանք ուղարկվել են Իսրայել՝ փորձաքննության համար։ Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով Reutersին։

Իսրայելի ուժերը հայտնել են, որ փորձաքննությունը հաստատել է մահացածների իսկությունը։ Դրանք այժմ կհանձնվեն  ընտանիքներին՝ հուղարկավորության  համար։

Երեք պատանդներն էլ զինվորականներ են՝ գնդապետ Ասաֆ Համամին, կապիտան Օմեր Նեյտրան և շտաբի սերժանտ Օզ Դանիելը։ Նրանք զոհվել են մարտական ​​գործողությունների ժամանակ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ահաբեկչական հարձակման օրը, որից հետո նրանց մարմինները տեղափոխվել են Գազա։

Զինադադարի համաձայնագրի շրջանակում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել խմբի կողմից պահվող ողջ մնացած բոլոր 20 պատանդներին և խոստացել է հանձնել սպանվածների մնացորդները։ Ութի մարմինները դեռևս չեն հանձնվել։

Իր հերթին, Իսրայելն ազատ արձակել է շուրջ 2000 բանտարկյալների՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտվածների, այնպես էլ մարտական ​​գործողությունների ընթացքում ձերբակալվածների և առանց դատավարության պահվողների, նաև հանձնել 360 պաղեստինցի զինյալների մարմինները։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։ Երկու կողմերն էլ պարբերաբար միմյանց մեղադրում են խախտումների մեջ։ Իսրայելը շարունակում է սահմանափակ հարվածներ հասցնել Գազայի հատվածին՝ պնդելով, որ դա անում է՝ ի պատասխան իսրայելական զորքերի վրա զինյալների հարձակումների։ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր Իսրայելի ավիահարվածների հետևանքով զոհվել է 236 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի