Դատարանը որոշեց թույլատրել փոփոխել Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքի իրավական գնահատականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն այսօր որոշեց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանին թույլատրել փոփոխել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքի միայն իրավական գնահատականը, իսկ փաստական գնահատականը՝ ոչ:

Դատարանի նման որոշումից կարելի էր հասկանալ, որ Քոչարյանին և մյուսներին 2018-ին վերագրվող արարքների նկարագրության մեջ որևէ փոփոխություն անթույլատրելի է, սակայն կարող է փոփոխվել այդ արարքների իրավական գնահատականը, այսինքն՝ դրանք կարող են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով որակվել: Դատարանը ժամանակ տրամադրեց հանրային մեղադրողին՝ փոփոխված իրավական գնահատականով մեղադրանք ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների համար Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին 2018 թվականին մեղադրանք է առաջադրվել այն ժամանակ գործով քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, այն է՝ սահմանադրական կարգը տապալելու:

Սահմանադրական դատարանը, սակայն հակասահմանադրական է ճանաչել այս հոդվածն ու մեղադրյալների նկատմամբ հետապնդումն առաջին ատյանի դատարանում դադարեցվել է և գործն այս մասով կարճվել: Սակայն 2024-ի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանը բեկանել է կարճման որոշումն ու գործն ուղարկել առաջին ատյանի ղատարան՝ նոր քննության: Գործի նոր քննությունն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է: Հանրային մեղադրողները դատարան էին ներկայացրել Քոչարյանին և մյուսներին հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածի փոխարեն մեկ այլ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածով մեղադրանք ներկայացնել:

Պաշտպանական կողմն առհասարակ առարկել է նոր մեղադրանք ներկայացնելու դեմ՝ նշելով, որ առկա չէ համապատասխան կառուցակարգ, բայց, այնուամենայնիվ, նաև դիտարկել է, որ նոր մեղադրանք ներկայացնելու միջնորդության մեջ հանրային մեղադրողները ոչ միայն Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքի իրավական գնահատականում, այլ նաև փաստական հանգամանքներում են փոփոխություններ կատարել: Դատարանի որոշումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Արաքս Մամուլյան