Ռուսական ուժերն Ուկրաինայի վրա 138 ԱԹՍ ու բալիստիկ հրթիռ են արձակել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի վրա արձակել են երեք X-47M2 «Կինժալ» աէրոբալիստիկ ​​հրթիռ, չորս «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ և հինգ C-30 «երկիր-օդ» դասի հրթիռ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ գրանցվել է նաև 138 գրոհային հարվածային թռչող սարք և այլ տեսակի անօդաչու թռչող սարքեր, գրում է BBCի ռուսական ծառայությունը։

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ ՀՕՊ ուժերը խոցել կամ ճնշել են մեկ «Կինժալ» հրթիռ և 114 անօդաչու թռչող սարք: Գրանցվել է նաև հրթիռների և 20 հարվածային  անօդաչու թռչող սարքերի հարված 11 վայրերում։

Նոյեմբերի լույս 3-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Սումիի շրջանի վրա՝ օգտագործելով հարձակողական անօդաչու թռչող սարքեր: Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովի խոսքով՝ Տրոստյանեց համայնքը ենթարկվել է հարձակման։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է: Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս երեք մարդու, որոնք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Գրիգորովը հայտնել է, որ վիրավորվել են մահացածի հարազատները՝ երեք կին և երկու երեխա՝ 2 և 5 տարեկան։

Նա հավելել է, որ հարձակման վայրում որոնողական-փրկարարական գործողություն է ընթանում, մանրամասները պարզվում են:

Բացի այդ, կիրակի երեկոյան ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Բորոմլյա համայնքի մի գյուղի: Հարձակման հետևանքով վնասվել են ենթակառուցվածքները և բնակելի շենքեր: Խոշոր հրդեհ է բռնկվել մասնավոր տանը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի