Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի և ԱԳԵԾ պատվիրակությանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենեի և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ ընդգծել Հայաստան-Եվրոպական միություն դինամիկ զարգացող հարաբերությունները. «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի են»,- նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը՝ այդ առումով ընդգծելով Ազգային ժողովի կողմից «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման փաստը:

Պատվիրակության անդամներն իրենց հերթին բարձր են գնահատել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետևողական աջակցություն ցուցաբերել մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, ԵՄ-ի հետ այլ ուղղություններով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: