Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվել է, նա չի կարող բացակայել երկրից
Քաղաքականություն
30.10.2025 | 11:19
Մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Այս մասին Factor TV-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշվում է, որ քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Բալասանյանը Բյուրեղավանը ղեկավարում է 2008 թվականից։
Եվգանյա Համբարձումյան