Հայաստանը նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի. Միրզոյանը՝ Փարիզում

Լուրեր

28.04.2026 | 19:09
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
28.04.2026 | 19:00
Վարդան Ղուկասյանի՝ այս պահին ՀՀ գալը նշանակում է, որ նա կամիկաձե է․ քրգործերը շինծու են, դեմ կլինեմ․ Լևոն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:52
Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:44
Ուկրաինա-Իսրայել սկանդալը թափ է հավաքում. Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին
28.04.2026 | 18:35
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում, բանակը` անվտանգության երաշխիք․ ինչ է առաջարկում ԲՀԿ-ն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:28
«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ
28.04.2026 | 18:19
Մուստաֆաևն ու Գալուզինը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն են քննարկել
28.04.2026 | 18:10
Կանադայի վարչապետը Երևան կգա՝ ԵՔՀ գագաթնաժողովին // Հրապարակվել է ընտրողների նախնական ցուցակը․ ԼՈՒՐԵՐ
28.04.2026 | 18:07
Խաղաղությունն այս գնով երաշխավորված չէ․ այն նոր ճգնաժամերի է բերելու․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 18:02
ԱՄԷ-ն հայտարարել է մայիսի 1-ից ՕՊԵԿ-ից դուրս գալու մասին
28.04.2026 | 17:54
Հայաստանի Մ-17 հավաքականը հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:53
Բելառուսն ու Լեհաստանը 5-ը 5-ի դիմաց ձերբակալվածների փոխանակում են իրականացրել
28.04.2026 | 17:46
Առանց անվտանգության չի լինի ո՛չ տնտեսություն, ո՛չ զարգացում․ Արա Այվազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 17:39
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգում է դպրոցներում քաղաքական քարոզչության և երեխաների ներգրավման դեպքերի մասին
28.04.2026 | 17:28
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ԱԱ-ում
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է տեղեկատվության ամբողջականության և անկախ լրատվության վերաբերյալ բարձր մակարդակի միջազգային համաժողովի կլոր-սեղան քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Քննարկումն անցկացվել է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովի շրջանակներում, որն այս տարի մեկնարկել է «Խաղաղության, մարդկանց և մոլորակի համար նոր կոալիցիաներ» խորագրի ներքո։

Նախարար Միրզոյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացված է ստորև:

«Հարգելի՛ նախարարներ, հարգելի՛ գործընկերներ,

Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարար Բարոյին`այս ակտուալ քննարկմանը մասնակցելու հրավերի համար:

Մեր հանդիպումը տեղի է ունենում վճռական ժամանակահատվածում, երբ վստահելի տեղեկատվության հասանելիությունն ու անկախ լրատվությունն առանցքային դեր են խաղում ժողովրդավարական արժեքների առաջմղման գործում, սակայն, միաժամանակ թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն օգտագործվում են որպես գործիք՝ լայնածավալ կեղծ լուրերի տարածման և ապատեղեկատվական արշավների իրականացման համար՝ անհատների և հասարակությունների թիրախավորման, ատելություն և բռնություն հրահրելու, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումները խթանելու նպատակով։

Ինչպես այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր ժողովրդավարություն, Հայաստանն, իհարկե, նույնպես բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և օտարերկրյա միջամտությունների։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված, համակարգված, թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը՝ ներառյալ ինքնիշխանության և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության և համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։

Այս մարտահրավերներին հակազդելը դարձել է առօրյա աշխատանք։ Հենց այստեղ է ի հայտ գալիս բարդ երկընտրանքը և նուրբ սահմանագիծը՝ մի կողմից պաշտպանել խոսքի ազատությունն ու բազմակարծիք լրատվությունը, իսկ մյուս կողմից՝ վճռականորեն հակազդել այն անբարեխիղճ դերակատարներին, որոնք փորձում են չարաշահել ազատությունը և խարխլել հասարակության ու մեր ժողովրդավարության նկատմամբ վստահությունը։ Մենք լիովին գիտակցում ենք, որ այդ փորձերը կավելանան, քանի որ Հայաստանը մոտենում է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին։

Այս իրավիճակում ո՞րն է բանալին։ Կարծում եմ՝ ժողովրդավարությունն ինքնին։ Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանելու համար մենք պետք է ապավինենք հենց ժողովրդավարությանը և մեխանիզմներին, որոնք այն ընձեռում է։ Ընդամենը կարող ենք հետ հայացք գցել մեր սեփական փորձին՝ 2021 թվականի քաղաքական ճգնաժամին և դրա հանգուցալուծմանն ուղղված ընտրություններին՝ որպես իմ ասածի ամենաակնառու օրինակ։

Իհարկե, մենք միայնակ չենք կարող հաղթահարել այս մարտահրավերը։ Մենք կառուցել ենք և շարունակաբար աշխատում ենք համախոհ գործընկերությունների ընդլայնման ուղղությամբ, որոնք նպաստում են Հայաստանի դիմակայունությանը։ Դա ներառում է Եվրոպական միության հետ մեր բազմաշերտ գործընկերության խորացումը, ռազմավարական ներգրավվածությունը Ֆրանսիայի, ԵՄ այլ երկրների և այն գործընկերների հետ, որոնք ունեն ամուր ժողովրդավարական ինստիտուտներ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից 2025 թվականին հրապարակված «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի»՝ Հայաստանը կրկին բարելավել է իր դիրքերը՝ երկրների վարկանիշային աղյուսակում բարձրանալով 9 հորիզոնականով՝ 180 երկրների շարքում 43-րդից դառնալով 34-րդը։

Գիտակցելով առողջ տեղեկատվական էկոհամակարգերի կարևորությունն աշխարհի յուրաքանչյուր անկյունում՝ Հայաստանն առաջնորդող դեր է ստանձնում «Տեղեկատվության և ժողովրդավարության գործընկերության» շրջանակներում՝ միանալով Գործընկերության մասնակից պետությունների խորհրդատվական կոմիտեին, որը հիմնված է մեր նախորդ համագործակցության վրա: Նույն տրամաբանությամբ Հայաստանը միանում է նաև «Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին»։

Եզրափակելով՝ ցանկանում եմ կրկին նշել, որ Հայաստանը միանում է «Տեղեկատվական ամբողջականության և անկախ լրատվաթյան համար բազմակողմ գործողությունների վերաբերյալ հռչակագրին»։

Շնորհակալություն»: