Հանգիստ՝ աշխատավարձից թանկ․ Դավիթ Համբարձումյանի կալանքն ու Արշակ Հակոբյանի գործը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.09.2026 | 18:21
Տավուշում հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ ապօրինի տեղափոխվող վառելափայտ
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
Բոլորը

Նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, Ռուսաստանից վերադառնալուն պես «Զվարթնոց» օդանավակայանում կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ 2018 թվականի փողոցային պայքարի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու գործով դատարանն օրերս նրան 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել։ Համբարձումյանը պնդում է` քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնած ընդդիմությունն իրեն է վարչապետի թեկնածու առաջադրել: 

«Ես շարունակում եմ մնալ իմփիչմենթի գործընթացի միասնական թեկնածու, թե ինչ կլինի հետո, դրա վերաբերյալ իրավաբանները հստակ գնահատականներ կտան»,- ավելի վաղ նշել էր նա։

Օդանավակայանում Համբարձումյանին դիմավորելու էին գնացել նաև նրա կինն ու երեխաները, սակայն չեն կարողացել տեսնել նրան։

«Ինձ համար շատ դժվար որոշում է կայացրել, որովհետև մենք 4 անչափահաս երեխաներ ունենք, սակայն ով ճանաչում է Դավիթին, գիտի՝ իր կամքն անկոտրում է, քանի որ ոչնչում մեղավոր չէ։ Գործ ունի ապիկար իշխանությունների հետ, որոշել է վերադառնալ»,- նշում է կինը՝ Քրիստինե Հակոբյանը։

Քրիստինե Հակոբյանը ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Վովայի Արշակ մականունով հայտնի Արշակ Հակոբյանի դուստրն է։ Նրա հորը դեռևս 2023 թվականին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հոդվածներով: Ըստ Գլխավոր դատախազության՝ փողերի լվացումը կատարվել է նաև «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության միջոցով, որի 100 տոկոսի բաժնետերը Քրիստինե Հակոբյանն է։

«Ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Արշակ Հակոբյանը 2014-ին 144 մլն 375 հազար դրամով ձեռք է բերել «ՕՎՍԱՍ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է ք.Երևան, Մոսկովյան փողոցում գտնվող 207,9 քմ տարածքը, գրանցվել է դստեր սեփականության իրավունքը)»,- նշվում է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ 

Դատաքննության ընթացքում բազմաթիվ վկաներ են հարցաքննվել, այդ թվում՝ Դավիթ Համբարձումյանի հայրը, նշված գույքի նախկին սեփականատերը, ընկերության տնօրենը և ինքը՝ Համբարձումյանը։

Գույքի նախկին սեփականատեր Բաբկեն Հրայրյանը դատարանում հայտնել է՝ գույքը վաճառել է Մասիսի համայնքապետի հորը՝ Մհեր Համբարձումյանին, գույքն օգտագործվել է որպես ակումբ՝ 25 տարի իրեն պատկանող ապրանքանիշի՝ «Օվսաս» ընկերության անվան տակ։ Գնորդն ասել է, որ այն հարսի համար է ձեռք բերում։

«Ավելի ստույգ՝ նա ցանկացել է հարսին անակնկալ մատուցել՝ գնված գույքի տեսքով։ Գործարքի գինը կազմել է 350,000 դոլար, թեպետ, գույքն արժեցել է շատ ավելի թանկ։ Մհերի հետ սկզբում բանակցել ենք գույքը 500,000 դոլարով վաճառելու հարցի շուրջ, սակայն նա հրաժարվել է այդքան գումար վճարել՝ նշելով, որ կվճարի 350,000 դոլար, ինչին ես համաձայնվել եմ։ Գույքը վաճառել եմ հարկադրված, այդ գումարն ինձ անհրաժեշտ է եղել Ամերիկա տեղափոխվելու համար։ Բացի այդ՝ ունեցել եմ նաև ֆինանսական խնդիրներ»,- ասել էր Հրայրյանը։ 

Նա պատմել է նաև գործարքի մասին, որին գնորդ կողմից մասնակցել է մի աղջիկ, որի հետ են եղել նաև երկու տղաներ, որոնց չի մտաբերել։ Գումարն իրեն փոխանցվել է բակերից մեկում, գնորդները գումարը բերել են «ցելոֆանով», ինչն իր մոտ տպավորվել է։

Վկա Մհեր Համբարձումյանը դատարանում հայտնել է, որ «Օվսաս»-ը ձեռք բերելու գումարը գոյացել է իր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արդյունքում, բացի այդ՝ վաճառել է Արարատի մարզում գտնվող իր ձկնաբուծարանը:

Մհեր Համբարձումյանը նվերներ է արել նաև որդիներին․ Դավիթ Համբարձումյանին՝ առևտրի կենտրոն Երևանում, մյուս որդուն՝ Մասիս-Էջմիածին մայրուղում գտնվող հասարակական տարածք։

Չնայած նրան, որ առաջին ատյանի դատարանը Արշակ Հակոբյանին արդարացրել է բոլոր դրվագներով, իսկ հակակոռուպցիոն վերաքննիչը դատավճիռն օրինական ուժ մեջ է թողել, այն դեռ օրինական ուժի մեջ չի մտել։ Factor TV-ին Դատախազությունից հայտնեցին՝ դատավճռի վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացվել։

Բացի «Օվսաս»-ից՝ Քրիստինե Հակոբյանը 5 անշարժ գույք է հայտարարագրել, որոնցից 2-ին միանձնյա է տիրապետում, այդ թվում՝ 3 անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս։ Նա աշխատում է «Սարգիս և քույրեր» ՍՊ ընկերությունում, զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը։

Ուսումնասիրել ենք նաև Դավիթ Համբարձումյանի հայտարարագիրը։ Մասիսի համայնքապետը պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի նոյեմբերի 14-ից։ Նա 5 անշարժ գույք է հայտարարագրել․ 2-ը՝ Մասիսում, 3-ը՝ Երևանում։ Համայնքում գտնվող անշարժ գույքերը համատեղ սեփականություն են, Երևանում գտնվողները՝ միանձնյա։ Ուշագրավ է, որ նրա հայտարարագրած միակ եկամտի աղբյուրն աշխատավարձն է, որը 2024-ին կազմել է 5,772,557 դրամ։

Այս եկամտով Համբարձումյանը հանգստի համար նույն տարում 6,5 միլիոն դրամ է ծախսել։ Կինը որևէ եկամտի աղբյուր չի հայտարարագրել։ 

Եվգենյա Համբարձումյան