Վարչական ռեսուրսի չարաշահում, թե բարեգործություն․ առերևույթ ընտրախախտումներ՝ Վաղարշապատում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

8 օր է՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը և մյուս 7 թեկնածուները փորձում են վաղարշապատցիներին համոզել՝ ընտրել իրենց։  

Եվ մինչ թեկնածուները փողոց առ փողոց անցնում են, դիտորդները մի շարք ենթադրյալ խախտումների մասին են բարձրաձայնում, որոնց ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում ՔՊ-ին։

Հոկտեմբերի 21-ին՝ քարոզարշավի մեկնարկի նախորդ օրը, համայնքի Դողս գյուղում ՔՊ կուսակցության մի շարք թեկնածուների մասնակցությամբ տեղի էր ունեցել բարեգործական միջոցառում, որի ժամանակ համայնքի բազմաթիվ բնակիչների տրվել էին արժեքավոր նվերներ: Սա կարող է դիտվել ոչ միայն վարչական ռեսուրսի չարաշահում, այլև քրեական վարույթի առիթ դառնալ, ասում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Արգիշտի Մեխակյանն այս պնդման հետ համաձայն չէ․ ասում է՝ ինքը պարզապես հրավիրված է եղել։

Կա՞, արդյոք, հանցակազմ՝ կպարզի քննությունը։ «Անկախ դիտորդ»-ը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ իր հերթին այն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե: Իրավապահ կառույցից Factor TV-ին փոխանցեցին, որ ստացված նյութերով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սա, սակայն, տասնյակ ենթադրյալ խախտումներից միայն մեկն է։

Միայն Արմավիրի մարզպետը չէ, որ զբաղվում է Մեխակյանի քարոզչությամբ․ «Հետք»-ը դեռևս օրեր առաջ էր արձանագրել, որ Մեխակյանի նախընտրական գովազդային նյութերը տեղադրվում են Խոյ համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում: Այդ հարթակները լցված են ոչ միայն իշխանական թեկնածուի քարոզչական նյութերով, այլև գովազդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Դրանք, սակայն, շատ արագ հեռացվեցին․ Մեխակյանը պնդում է՝ ինքը չի հրահանգել։

Առերևույթ խախտումների մեծ մասը վերաբերում է չսահմանված կամ արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցնելուն։ Այստեղ էլ, ըստ փորձագետների, Մեխակյանը կրկին վարչական ռեսուրս է կիրառել։

Արգելված վայրերում պաստառներ փակցնելու վերաբերյալ ահազանգեր եղել են նաև մյուս քաղաքական ուժերի թեկնածուների հետ կապված։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս դիմում է ստացել առերևույթ խախտման մասին։

Քարոզարշավը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը․ այդ օրը կլինի լռության օր, նոյեմբերի 16-ին Վաղարշապատը կընտրի նոր ավագանի, որն էլ իր կազմից կընտրի նոր համայնքապետին։ Թե ինչ խախտումներ կարձանագրվեն մինչ այդ, որքանով արդար և թափանցիկ կանցնեն ընտրությունները և, ի վերջո, ով կզբաղեցնի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո հեռացած Դիանա Գասպարյանի աթոռը, պարզ կդառնա շուրջ 20 օր անց։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան