ՄՍԾ պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձը մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան․ հայտնում են ՀԿԿ-ից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի   ավագ սոցիալական աշխատողը մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ-կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով, դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել:

Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավը:

Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարներն ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից: Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում։