Ինչպես է դիվանագիտական անձնագիր ստացել Արագածոտնի թեմի առաջնորդը․ օրենքն ու Սերժ Սարգսյանի թույլտվությունը

Լուրեր

05.10.2026 | 20:12
Արաղչին Միրզոյանին հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել բազմակողմ համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով
05.10.2026 | 20:00
Ալիևը կփորձի ՀՀ-ից վերադարձնել ադրբեջանցի զինծառայողին․ նրա դիմաց՝ մեր բոլոր գերիներին պետք է ազատի․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:48
Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
Բոլորը

Արագածոտնի թեմի առաջնորդարանում խուզարկություններից հետո Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներում, ի թիվս այլ իրերի, կար նաև դիվանագիտական անձնագիր։ Factor.am-ը հարցում էր ուղարկել Արտաքին գործերի նախարարություն պարզելու՝ արդյոք անձնագիրը պատկանում է Արագածոտնի թեմի առաջնորդ, կալանավորված Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և եթե այո, ապա երբ է այն տրամադրվել։

ԱԳ նախարարությունից հաստատել են, որ դիվանագիտական անձնագիրը պատկանում է կալանավորված եպիսկոպոսին։ Եպիսկոպոսին դիվանագիտական անձնագիր տրվել է 2013 թվականին։

Այդ ժամանակ գործող դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքը սահմանում էր, որ դիվանագիտական անձնագրեր տրվում են Հանրապետության նախագահին, ԱԺ պատգամավորներին, վարչապետին, կառավարության անդամներին, սահմանադրական դատարանի նախագահին, վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին, դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կից կարող են գործել ռազմական կցորդներ, միջազգային պայմանագրերի առկայության դեպքում` այլ ներկայացուցչություններ: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում կարող են գործել առևտրական և այլ կցորդներ, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ` մասնագիտացած միջազգային կազմակերպություններում), իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` նախագահի թույլտվությամբ: Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին: Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:

Ստացվում է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին դիվանագիտական անձնագիր տրվել է Սերժ Սարգսյանի թույլտվությամբ, քանի որ օրենքում որևէ կետ չկա, որով եպիսկոպոսն ինքնաբերաբար պետք է ստանա դիվանագիտական անձնագիր։ Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է: Եպիսկոպոսի անձնագրի վավերկանությունն ավարտվել է 2018 թվականին և չի երկարաձգվել։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նրան եպիսկոպոս է ձեռնադրել 2010 թվականին․ հենց այդ տարվանից էլ նա Արագածոտնի թեմի առաջնորդն է։ Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է։

ԱԳ նախարարություն ուղարկված հարցմամբ նաև խնդրել էինք նշել, թե ՀՀ քանի քաղաքացի ունի դիվանագիտական անձնագիր։ Սակայն նախարարությունից չեն պատասխանել այս հարցադրմանը՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը սահմանափակ տարածման ծառայողական գաղտնիք է, որը ենթակա չէ հրապարակման։

Հիշեցնենք՝ դեռևս 2020-ին Factor TV-ն գրել էր, որ Թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիսից մինչ 2020 թվականի հուլիս, Արտաքին գործերի նախարարությունը 762 անձի դիվանագիտական անձնագիր է տրամադրել: Այդ պահի դրությամբ դիվանագիտական անձնագիր ուներ 1136 քաղաքացի:

Նշենք, որ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին՝ Արագածոտնի թեմի առաջնորդարանում խուզարկությունների հաջորդ օրը։ Եպիսկոպոսը մեղադրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորություններն օգտագործելով: Նա մեղադրանքը չի ընդունում։

Հավելենք, որ ՔԿ-ն վարույթը նախաձեռնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիմա վրա։ Հիմքում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի (կարգալույծ է հռչակվել)՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն է, որտեղ նա պնդել էր, որ մասնակցել է ընդդիմության 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին, բայց ոչ թե իր կամքով, այլ վերադասի (նկատի ունի Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին):

Արփի Հակոբյան