Դավիթ Համբարձումյանը մնալու է իմփիչմենթի գործընթացում վարչապետի մեր թեկնածուն․Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

«Դավիթ Համբարձումյանը մնալու է իմփիչմենթի գործընթացում  վարչապետի մեր թեկնածուն»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել և հայտարարել, որ Փաշինյանին հեռացնելուց հետո վարչապետի իրենց թեկնածուն Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն է։

Նրա վերաբերյալ, սակայն, օրեր առաջ կայացվել է մեղադրական դատավճիռ, և դատարանը որոշել է Համբարձումյանին դատապարտել 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Երեկ՝ հոկտեմբերի 28-ին,  արտերկիր գործուղման մեկնած Համբարձումյանը վերադարձել է Հայաստան ու օդանավից դուրս գալուց անմիջապես հետո արգելանքի վերցվել։

Սերժ Սարգսյանը հայտնեց, որ  Դավիթ Համբարձումյանի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, և նրա պաշտպանները բողոքարկելու են դատավճիռը։

Սարգսյանի դիտարկմամբ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ «դաժան» դատավճիռ է կայացվել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահմանվել է խիստ պատժաչափ։

Նշենք, որ Համբարձումյանը մեղադրվել և դատապարտվել է 2018-ին իշխանափոխության պահանջով ցույցներից մեկի ժամանակ ցուցարարների և այլ քաղաքացիերի միջև միջադեպի գործով։ Նրան վերագրվում է մի խումբ անձանց կողմից զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, որի համար սահմանված առավելագույն պատիժը 7 տարի է։ Համբարձումյանին դատարանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ այսպիսով նրան զրկելով նաև համաներման մասին օրենքով պատժից ազատվելու իրավական հնարավորությունից։

«Ես մեր գրասենյակի իրավական հարցերով զբաղվողներին խնդրել եմ ուսումնասիրել, տեսնել՝ արդյոք այդ հոդվածով երբևէ այդ չափի պատիժ կիրառվե՞լ է, դեռևս պատասխան չեմ ստացել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նշենք, որ այսօր դատարանում քննվում էր դիզվառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործը, որով Սերժ Սարգսյանը մեկ անգամ արդարացվել է, սակայն դատավճիռը բեկանվել ու վերադարձվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Սարգսյանին արդարացրած դատավորը դատավճռից կարճ ժամանակ անց հեռացվել է դատական համակարգից՝ մեկ այլ գործով կարգապահական խախտում թույլ տալու պատճառաբանությամբ։

Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այժմ քննվող գործերով իրեն արդարացնելու դեպքում արդարացման վերդիկտներ կայացրած նոր դատավորները ևս կարժանանան նույն ճակատագրին, Սարգսյանը պատասխանեց․

«Բայց ես ի՞նչ կարող եմ անել։ Դատավորներն իրենք են ընտրում՝ արդարադատություն ապահովել, թե անձնական անվտանգություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արաքս Մամուլյան