ԱՄՆ-ը մինչև տարեվերջ առաջին աշխատանքային խմբերը կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հետ

Լուրեր

01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարեվերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այս մասին ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են ադրբեջանական Report-ին։

Գերատեսչությունից նշել են, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է խորացնել համագործակցությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հիմնվելով ձեռք բերված համաձայնագրերի վրա։

«Միացյալ Նահանգները հանձնառու է իրականացնել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական համատեղ հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը և կապահովի երկու կառավարությունների հետ առաջին աշխատանքային խմբերի ստեղծումը մինչև տարեվերջ»,- ասվում է լրատվամիջոցին փոխանցված պատասխանում։

ԱՄՆ գերատեսչությունը նաև դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությունն ու վերջին գործնական քայլերը: Նշվել է, որ ԱՄՆ կառավարությունն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև հանդիպումներին ու ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջերս տեղի ունեցած բովանդակալից քննարկումները սահմանների սահմանազատման, ականազերծման և TRIPP նախագծի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ: Մենք նաև դրական ենք գնահատում Ադրբեջանի վերջին որոշումը՝ թույլատրել բեռների տարանցումը իր տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում: ԱՄՆ-ի ղեկավարության ներքո նախաձեռնությունները, զուգորդված այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ և կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի ու այլ երկրների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի