Արգելանքը հանվել է․ Վանաձորում առաջիկա օրերին կամ համայնքապետ կընտրվի, կամ նոր ընտրություններ են սպասվում

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վարչական վերաքննիչ դատարանը կարճել է Վանաձոր համայնքին վերաբերող գրեթե 4 տարի ձգված դատական գործը։ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, վերացվել է համայնքի ղեկավար ընտրելու մասով դատարանի սահմանած արգելանքը։ Factor TV-ի հետ զրույցում  այս մասին հայտնեց «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը։

«Քանի որ այլևս դատական վեճ չկա, 10 օրվա ընթացքում համայնքապետարանի աշխատակազմը պետք է ավագանու նիստ հրավիրի՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Խմբակցությունները պետք է թեկնածուներ առաջադրեն, համայնքի ղեկավար ընտրեն։ Եթե 14 օրվա ընթացքում համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա ավագանին ցրվում է, նշանակվում են նոր ընտրություններ»,- նշեց նա։

Վանաձորի կառավարման ճգնաժամը ձգվում է արդեն 4 տարի։ 2021-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններում 3,97 տոկոս ձայն ստացած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկել էր քվեարկության արդյունքները՝ պնդելով, որ ընտրական հանձնաժողովն անարդար է եղել իրենց նկատմամբ։ Կուսակցությունը դատարան էր դիմել ու պահանջել համայնքի ավագանու ընտրության արդյունքներն անվավեր ճանաչել: Այս ընթացքում հայցի ապահովման միջոց էր կիրառվել, դատարանը չէր թույլատրել համայնքի ղեկավար ընտրել, քանի դեռ դատական վեճը լուծված չէ։ Կուսակցության ստացած 1314 ձայներին ընդամենը 10 քվե պակասել էր ավագանի անցնելու համար։ «Լուսավոր Հայաստան»-ի պնդմամբ՝ դատարանում իրենց հաղթանակով իրենք հայտնվելու էին ավագանու կազմում և կարողանալու էին ազդել համայնքապետի ընտրության վրա։ Հայցի քննությունը հասել է մինչև վճռաբեկ դատարան, սակայն այդպես էլ չի բավարարվել, ինչի հիմքով էլ արգելանքը հանվել է։

Եվգենյա Համբարձումյան